Սյունիքում քաղաքական բուռն զարգացումներ են սպասվում
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սյունիքի մարզում առաջիկա օրերին քաղաքական բուռն զարգացումներ են սպասվում․ մարզի մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը վճռական է տրամադրված Սյունիքը երբեմնի ըմբոստ համայնքապետերից ազատելու հարցում։ Տարբեր միջոցներ են գործադրվում ոչ միայն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, այլեւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին պաշտոնանկ անելու համար: Եթե «խաղաղ» չստացվի, որոշները, Փաշինյանին բնորոշ ոճով, կարող են հայտնվել ճաղերի ետեւում։ Որքան էլ հանրային տարբեր շրջանակներ տպավորություն ունեն, որ Սյունիքի երբեմնի ըմբոստներն ընդունել են Փաշինյանի «կրոնը», սակայն իշխանության նկատմամբ նրանց լոյալությունը մեծապես պայմանավորված է մարզպետի` Ռոբերտ Ղուկասյանի գործոնով:
Կալավանցի Ռոբերտը մարդկային եւ գործնական ջերմ հարաբերություններ է հաստատել համայնքի ղեկավարների հետ եւ համոզել, որ իր «խաթրը չկոտրեն»` մասնակցեն պետական որոշ միջոցառումների, դիմավորեն վարչապետին ու նրա տիկնոջը՝ խոստանալով փոխադարձաբար կառուցողական վերաբերմունք քաղաքական վերնախավի կողմից։ Սակայն Նիկոլ Փաշինյանը վեր է մարդկային բոլոր հարաբերություններից, ուստի որոշել է առաջիկայում սպասվող քաղաքական եւ ընտրական գործընթացներին ընդառաջ՝ վերացնել իր առջեւ ծագող բոլոր հնարավոր խոչընդոտները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...