Կառավարությունը մտադիր է 2025 թվականին օտարել անձնագրային ծառայությունը. քաղաքացի
2025 թ. մարտ ամսին անձնագրային ծառայությունը օտարելու մտադրություն կա։ Չարենցավան քաղաքի անձնագրայինը Հրազդան տեղափոխելու դեմ բողոքող քաղաքացիների փոխանցմամբ՝ իրենց հետ հանդիմանն այդ մասին ասել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը։ Ավելին՝ պարզվում է, որ արդեն կա 3 շահագրգիռ կողմ, որոնք այն ուզում են ձեռք բերել, բայց տենդեր է հայտարարվելու։ Փորձում են պատճառաբանել նրանով, թե անձնագրի ինքնարժեքն ավելի թանկ է, քան քաղաքացին վճարում է։
«Ես ասացի, եթե անձնագիրն, օրինակ, 1000 դրամով եք տալիս, բայց ինքնարժեքը 7000 է , ապա ինչո՞ւ չեք հենց 7000 չեք սահմանում պետական վճարը, եթե խնդիրը ֆինանսականն է», - «Փաստինֆո»-ին ասաց անձնագրային բաժանմունքը Չարենցավան վերադարձնելու համար պայքարող նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Հակոբյանը՝ կասկած հայտնելով, որ ՆԳՆ-ի նախաձեռնած ներկայիս օպտիմալացումն ուղղված է սրելու արհեստական խնդիրները, որպեսզի օտերելը բնական թվա։
Գ.Հակոբյանի փոխանցմամբ՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը հայտնել է, թե շրջիկ անձնագրային ունենալու գաղափար կա, բայց չի կարողացել բացատրել, թե ինչպես և ինչ հաճախականությամբ է այդ շրջիկ անձնագրայինը գնալու Չարենցավան։
Օպտիմալացումը, քաղաքացու տեղեկություններով, կատարվում է ՀՀ ՆԳ նախարարի հրամանով, ըստ որի՝ յուրաքանչյուր մարզում պետք է լինի մեկ անձնագրային բաժին եւ Չարենցավանինը միացրել են Հրազդանի բաժնին։ Սակայն կա նախադեպ, երբ չեն միացրել, ինչպես օրինակ Գեղարքունիքում, երբ Վարդենիսի ու Ճամբարակի անձնագրային բաժինները չեն միացրել։ Չարենցավացիները համարում են, որ իրենց խնդիրը լուծելու փոխարեն պաշտոնյաները հանդիպումների ժամանակ ստում են՝ փորձելով ժամանակ շահել։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը