Կառավարությունից չեն հերքում, որ Փաշինյանն ադրբեջանական կողմի հետ քննարկել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը
ՀՀ կառավարությունից չեն հերքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի օգոստոսի 6-ի հայտարարությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը «նաև իրենց հետ է քննարկել» ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։
«Փաստինֆոն» հարցում էր ուղարկել կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված, որում խնդրել էր պարզաբանել, թե երբ և Ադրբեջանից ում հետ է վարչապետը քննարկել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը և թե ինչու է Ադրբեջանի ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկում նման հարց՝ ընդհանրապես այն դեպքում, երբ բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի ներքին գործն է։
Կառավարությունից հարցմանը պատասխանել են, որ «ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հրապարակային արտահայտվել է սույն թվականի մայիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում, ինչպես նաև այլ ճեպազրույցներում», իսկ ճեպազրույցներում Փաշինյանը խոսել է Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին։ Ավելին, մայիսի 7-ին Փաշինյանը չէր կարող անդրադառնալ Ամիրբեկովի օգոստոսի 6-ի հայտարարությանը, ինչից հետեւում է, որ իսկապես Փաշինյանը ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցը քննարկման առարկա է դարձրել այլ երկրի, տվյալ պարագայում՝ Ադրբեջանի հետ, ուստիեւ չեն հերքում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը