«Ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության վարույթով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից երեքի ինքնությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ա.Մ.-ն, Դ.Պ.-ի, Հ.Ս.-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ, 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, դանակով զինված, նախկինում տեղի ունեցած վիճաբանության համար 17-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանից վրեժ լուծելու շարժառիթով, գնացել էր «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի հարակից տարածք:
Քոլեջի հարևանությամբ գործող սննդի կետի մոտ տեսնելով վերջինիս, Ա.Մ.-ն, հիշյալ անձանց հետ փոխլրացնելով միմյանց գործողությունները, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, սննդի կետի աշխատակիցների, հարակից բնակելի շենքի բնակիչների և նշված հատվածում գտնվող այլ անձանց անդորրը խախտելով, հայհոյելով, հարձակվել էր Ռաֆիկ Հովհաննիսյանի վրա և վերջինիս սպանելու նպատակով իր մոտ գտնվող դանակով հարվածներ էր հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի պատճառով երիտասարդն ընկել էր գետնին: Այնուհետև Ա.Մ.-ն, Դ.Պ.-ն, Հ.Ս.-ն և խմբի կազմում գործող, դեռևս ինքնությունը չպարզված անձը շարունակել էին ձեռքերով, ոտքերով և մահակով հարվածներ հասցնել տուժածի գլխին ու մարմնի տարբեր հատվածներին:
Ստացած բազմաթիվ վնասվածքներից 17-ամյա երիտասարդը, դեպքից կարճ ժամանակ անց՝ ժամը 13:00-ին, բժշկական կենտրոնում մահացել էր: Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ նախաքննության սկզբնական փուլում ձեռք բերված տվյալների, այդ թվում՝ Ա․Մ․-ի տված ցուցմունքների հիման վրա, ծանր հանցագործություն կատարելու համար մեղադրանք էր ներկայացվել այլ անձի, ում նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը:
Քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում կիրառված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել էր հանցագործության իրական կատարողը. պարզվել էր, որ խուլիգանության դեպքի մասնակից Ա․Մ․-ն, վարույթն իրականացնող մարմնին շփոթեցնելու նպատակով, նախաքննության սկզբնական փուլում տվել էր խեղաթյուրված ցուցմունքներ՝ սպանության կատարումը վերագրելով իր ընկերոջը՝ այդ կերպ փորձելով քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափել։
Քննությամբ հիմնավորվել էր, որ նշված օրը «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հենց Ա.Մ.-ն էր իր մոտ պահվող դանակով հարվածներ հասցրել 17-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այնուհետև Դ․Պ․-ի հետ գնացել էին վերջինիս տուն և հանցագործության գործիք ծալովի դանակը և փայտյա մահակը թողել այնտեղ։
Քննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից փոփոխվել է Ա.Մ.-ի և Դ.Պ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը և նոր քրեական հետապնդում հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրանց նոր մեղադրանք է ներկայացվել։
Նշված երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը: Վերջիններիս մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով հայտարարվել է նախաքննության ավարտ, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Հետախուզման մեջ գտնվող Հ.Ս.-ի և դեպքին մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը