Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց կաշառքի գործով կալանավորված Լևոն Սաֆարյանը ազատ կարձակվի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց կաշառքի գործով անցնող, Pink berry-ի սեփականատեր Լեւոն Սաֆարյանը օգոստոսի 23-ին, ըստ ամենայնի, ազատ կարձակվի։ Բանն այն է, որ այս պահի դրությամբ նախաքննական մարմինը որեւէ միջնորդություն չի ներկայացրել դատարան՝ նրա կալանքը երկարաձգելու վերաբերյալ։
Ինչպես հայտնի է՝ կալանքի տակ գտնվող Լեւոն Սաֆարյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ քրեական գործով անցնող Գեւորգ Սաֆարյանի որդին է։
Հիշեցնենք, որ Արաբկիրի թաղապետարանի չարաշահումների գործով մեղադրյալներից 5-ի, այդ թվում` երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս 3 անձանց նկատմամբ՝ բացակայելու արգելքը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս
Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները