«Աթենք» ՍՊ ընկերությունը պարտվել է դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Աթենք» ընկերությունը, թեև խոստացել էր լուծել քաղաքացու խնդիրը՝ ապագայում նոր գործարան կառուցել, սակայն տեսանելի ոչինչ չի անում այդ ուղղությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը օգոստոսի 13-ին գրել էր, որ «Աթենք» ՍՊԸ-ն դատարանում պարտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:
Պաշտոնական աղբյուրներից՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ քաղաքացի Ալինա Խուդոյանը բողոք է ներկայացրել այն մասին, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր թաղամասի 59/1 հասցեում գործող «Աթենք» մսամթերքի գործարանի սարքավորումների աշխատանքի հետևանքով առաջացող աղմուկը թափանցում է բնակարան և խանգարում իր ընտանիքի գիշերային անդորրը:
Իրականացված զննության արդյունքում պարզվել է, որ «Աթենքի» գործունեության հետևանքով իրապես կարող է դիմումատուի բնակարանում աղմուկ լինել. դա հաստատվել է նաև պաշտոնական չափման արդյունքում: ՀՀ առողջապահական աշխատանքի տեսչական մարմինը որոշել է «Աթենք» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի, կարգադրել 15-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելով սանիտարական նորմերով սահմանված պահանջները: Սակայն «Աթենք» ՍՊԸ-ն համամիտ չի եղել տեսչական մարմնի որոշման հետ և բողոքարկել է ակտը դատարանում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տևական ժամանակ ընթացող դատական պրոցեսների արդյունքում «Աթենք» ՍՊ ընկերությունը պարտվել է դատարանում։ Մենք փորձեցինք կապ հաստատել «Աթենք» ՍՊԸ-ի հետ, սակայն մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան, և չկարողացանք պարզել, թե աղմուկից դժգոհող քաղաքացու հարցերը ինչպես են լուծվել։
Տևական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է ընկերությունից խնդրի մասով մեկնաբանություն ստանալ, սակայն ՍՊԸ-ից պարզաբանում ստանալ չի հաջողվում: Այնուամենայնիվ հետևողական կլինենք»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը