Վարագավանի գյուղապետարանում հարձակվել ու ծեծի են ենթարկել գյուղապետին
Երեկ՝ օգոստոսի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարագավան բնակավայրի ղեկավարի աշխատասենյակում ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,պարզվել է, որ ժամը 16։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչներ 28-ամյա Կալին Մանուչարյանը 28-ամյա Դավիթ Կարապետյանի հետ միասին գնացել են Վարագավան բնակավայրի վարչական ղեկավար 42-ամյա Արմեն Աբրահամյանի աշխատավայր, մտել նրա աշխատասենյակ, սակայն կենցաղային հարցերի շուրջ զրույցը Կ․ Մանուչարյանի ու վարչական ղեկավարի միջև վերածվել է վիճաբանության, որի ժամանակ Կ․ Մանուչարյանը հայտնել է, որ գյուղի տերերը իրենք են ու սկսել է հայհոյանքներ հնչեցնել Ա․ Աբրահամյանի հասցեին, հարձակվել նրա վրա և հարվածներ հասցրել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա դիմել փախուստի։
Արդեն վիրավոր վիճակում Ա․ Աբրահամյանն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դեպի Վարագավանի միջնակարգ դպրոցի ուղղությամբ հետապնդել է նրան, սակայն դպրոցին հարակից տարածքում նրա ճանապարհը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով փակել են Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Միրզոյանը և Կ․ Մանուչարյանի հորեղբայրը, Տավուշի մարզի բնակիչ 56-ամյա Արամ Մանուչարյանը, ով ուղևորի նստատեղից իջել է ձեռքին ունենալով ինքնաձիք, սկսել է հայհոյանքներ հնչեցնել Վարագավանի վարչական ղեկավարի հասցեին, որ կսպանի, ապա մարտական վիճակի է բերել ինքնաձիգը։ Նրանց և Ա․ Աբրահամյանի միջև սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում վարչական շրջանի ղեկավարին հաջողվել է Ա․ Մանուչարյանի ձեռքից խլել ինքնաձիգը, որից հետո Ա․ Մանուչարյանը դանակով փորձել է հարվածել Ա․ Աբրահամյանին, ինչը նրան չի հաջողվել։ Կ․ Միրզոյանը «Mercedes»-ով դիմել է փախուստի։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը