Մոր պարանոցը կտրած որդին հայտնաբերվել է
Երեկ` oօգոստոսի 15-ին, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում իրավապահները գտել են մոր պարանոցը կտրած որդուն: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
«ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 25-ամյա երիտասարդը ժամը 21.45-ին Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին: Վերջինս՝ կազմված փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել են քննչական բաժին»,- փոխանցեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 15-ին՝ ժամը 09:50-ին, Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած վնասվածքով, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը