Ավտովթար-հրդեհ՝ Շիրակի մարզում. «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է
Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Պապիկյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, սակայն դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը և մարել այն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղում մի քաղաքացի պարեկներին փորձում էր մոլորեցնել, թե վարորդը ինքն է եղել, սակայն պարեկներին հաջողվում է կարճ ժամանակում պարզել, որ նրա ասածը իրականությանը չի համապատասխանում: Պարզվել է, որ վարորդը հենց Ա. Պապիկյանն է եղել, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վկայականի:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ա. Պապիկյանը հաշվառված է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և վերջերս է ազատվել քրեակատարողական հիմնարկից:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը