ՔՊ-ն ներսում «մաքրում է» շարքերը. պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ Երևանի Սայաթ-Նովա փողոցն ամբողջությամբ պարալիզացվել էր, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ուղևորվում» էր ՔՊ վարչության նիստին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ն սկսել է արդեն իր ներսում «մաքրել» շարքերը, որպեսզի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կարողանան հաղթանակ ապահովել:
Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ էր, ինչ ՔՊ վարչության նիստը չէր կայանում, քանի որ Նիկոլ Փաշինյանը արձակուրդում էր: Երեկ ՔՊ-ն հայտարարեց, որ կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, եւ ՔՊ կուսակցության Շենգավիթի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատvել է Տիգրան Մակարյանի թեկնածությունը: ՔՊ վարչությունը հաստատել է նաև Աբովյանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում Հովհաննես Աբրահամյանի և Բերդի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սևակ Բադալյանի թեկնածությունները։
Ըստ մեր աղբյուրների` Փաշինյանը նպատակ է դրել մարզերում, վարչական շրջաններում ունենալ այնպիսի անձինք, որոնք հեղինակություն ունեն ու չեն տապալի իրենց առջև դրված խնդիրները. ու նաև դա է պատճառը, որ Փաշինյանը տևական շրջայցեր է կատարում մարզերում, տարբեր վարչական շրջաններում: Ըստ մեր աղբյուրների` առաջիկայում կրկին տարբեր վայրերում ՔՊ-ականների կհեռացնեն` փոխարինելով նոր թեկնածուներով»:


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս
Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները