Մանրամասներ` Հերացի փողոցում ավտովթարի հետևանքով տուժածների առողջական վիճակից
Հերացի փողոցում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
8 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: