Արթուր Ալեքսանյան. Փարիզի Խաղերի արծաթե մեդալն ինձ չի պատկանում
Արծաթե մեդալն ինձ չի պատկանում: Սա է պատճառը, որ ես կրծքիցս այն հանեցի: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Փարիզի Օլիմպիական խաղերում օգոստոսի 8-ին Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ հունահռոմական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշայինների եզրափակիչում կողմնակալ մրցավարության պայմաններում 1:4 հաշվով հաղթանակը շնորհվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի առաջնության չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիին։ Արթուր Ալեքսանյանը արժանացավ Օլիմպիական խաղերի երկրորդ արծաթե մեդալին:
Պարգեւատրման արարողությունից հետո օլիմպիական չեմպիոնը արծաթե մեդալը հանեց:
«Բոլորը հարցնում են, թե ես ինչու մեդալը հանեցի կրծքիցս, որովհետեւ այդ մեդալն ինչ չի պատկանում: Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալն ինձ չի պատկանում: Պատճառը սա է»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում Փարիզից հայտնել էր, որ Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչ գոտեմարտի մրցավարության հարցով բողոքարկման գործընթաց է սկսվել: Ըստ մարզիչի, երկրորդ մրցափուլում Սարավին հնարքի գնալիս երկու ոտքով աշխատանքային գոտուց դուրս էր, որի պարագայում միավորը պետք է տրվեր Արթուր Ալեքսանյանին: Չելենջից հետո գլխավոր մրցավարը գորգից դուրս վիճակ չգրանցեց:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը