Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը կրճատվել է
Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ) 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 2 միլիոն 358 հազար 511 մարդ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 43 հազար 269 մարդով։
«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը նշված ժամանակահատվածում կազմել է 2 միլիոն 310 հազար 793 մարդ, իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 47 հազար 718 մարդ։
Նշենք, որ Հայաստանի երկու օդանավակայաններում 2023 թվականի առաջին կիսամյակում ուղևորահոսքը կազմել է 2 միլիոն 401 հազար 780 մարդ, 2022 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1 միլիոն 356 հազար 368 մարդ, իսկ 2021 թվականի հունվար-հունիսին՝ 771 հազար 992 մարդ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են