Մասիսի համայնքապետը 1000 հոգանոց կնունք է նախատեսել
«Հրապարակի» տեղեկություններով` Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը չորրորդ զավակի` Հարությունի կնունքի արարողությանն է պատրաստվում` օգոստոսի 7-ին։
Մկրտության մեծ ու ճոխ միջոցառում է նախատեսել, մոտ 1000 հոգու մասնակցությամբ, որը տեղի կունենա ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում: Միջոցառման պատվավոր հյուրերի թվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից բացի կլինեն հայտնի գործարարներ, այդ թվում ռուսաստանաբնակ մեծահարուստներ, որոնք այսօր արդեն ընտանիքներով ժամանել են Երեւան։
Համբարձումյանի ընկերներից, ռուսաստանաբնակ մեծահարուստներից մեկն էլ հենց որդու մկրտության կնքահայրը կդառնա։
Ի դեպ, Համբարձումյանի այս ընկերները մեծ աջակցություն են ցուցաբերել տեղահանված արցախցիների կարիքներին` Արցախը դատարկելու օրերին, երբ հազարներով Մասիսում ու գյուղերում վերաբնակվեցին։
ՀՀԿ-ից մեր աղբյուրը կատակեց, թե ստերիլ միջավայր է լինելու «Հարսնաքարում»` առանց օրվա իշխանության ներկայացուցիչների, առանց ՔՊ-ամերձ գործիչների ու գործարարների։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը