Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը. հայտարարվել է հետախուզում Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից, և սա չափազանցություն չէ. իրանցի պատգամավոր Անհետ կորածների հարցը պետք է լուծվի Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքով. Փաշինյան Վերահաշվարկի աշխատանքները պետք է դադարեցվեն հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին Քաղաքացիները գազի սակագնի հնարավոր փոփոխության մասով այս պահին մտահոգվելու առիթ չունեն. ՏԿԵ նախարար Նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշումը կարող է տեղափոխվել 2027 թվական. ՏԿԵ նախարար ՀՀ-ում արտադրվող գյուղմթերքի զգալի մասը համապատասխանում է միջազգային բարձր ստանդարտներին և կարող է արտահանվել տարբեր շուկաներ. Էկոնոմիկայի նախարար ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքի Հորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրիի փողոցները մինի-գետերի են վերածել (տեսանյութ) Փաշինյանը Սամվել Կարապետյանից պահանջում է հերքել զրպարտչական տեղեկությունները և 12 մլն դրամ փոխհատուցում վճարել Պապոյանը եւ Խուդաթյանը ԱԺ–ում են. բյուջեի կատարողականի քննարկումները շարունակվում են

Լուիզիանայում ալիգատորը կծել է ոստիկանությունից փախչել փորձող հարբած վարորդինՕրգովի դպրոցի տնօրենը մանրամասներ է պատմում աղմկահարույց դեպքից. 12-ամյա երեխային թմրшնյո՞ւթ են տվելԹուրքական OnlyFans-ի աստղերին սպառնում է 10 տարվա ազատազրկումՎուչիչը հայտարարել է հրաժարական տալու և Սերբիայի վարչապետի պաշտոնում առաջադրվելու ծրագրերի մասինԳուտերիշը կոչ է արել ամբողջությամբ դադարեցնել ԱՄՆ-ի ու Իրանի միջև կրակը և բացել Հորմուզի նեղուցըՊետդուման 12 անգամ բարձրացրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու և դրանից հրաժարվելու տուրքըՎիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը. հայտարարվել է հետախուզումԲաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից, և սա չափազանցություն չէ. իրանցի պատգամավորՄարգարայի անցակետը մի քանի օրով կբացվիԿոտայքի ոստիկանները բացահայտել են խանութից գողությունը․ նույն խումբը նախկինում էլ էր նման գողություններ արել (տեսանյութ)ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրինՀայաստանի ծաղիկ արտադրողները հասանելիություն են ստացել աշխարհի խոշորագույն ծաղկի առևտրային հարթակինԱնհետ կորածների հարցը պետք է լուծվի Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքով. ՓաշինյանՀԾԿՀ նախագահը ռուսական գազի գնի թանկացման պարագայում այլընտրանք է տեսնում գազի այլ երկրներից ներկրումըԳագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահԵվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով․ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակելԻրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներիցՈւկրաինան տարեսկզբից ի վեր երրորդ անգամ հարվածել է ՌԴ հարավի ամենախոշոր նավթավերամշակման գործարաններից մեկինToyota-ն գլխավորել է 400 հազար կիլոմետր ռեսուրս ունեցող ամենահուսալի մեքենաների վարկանիշըՀՀ ընտրությունները հաստատում են քաղաքական կուրսի շարունակականությունը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում պահպանվող ռիսկերի պայմաններումՎերահաշվարկի աշխատանքները պետք է դադարեցվեն հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ինԵՄ-ում քննարկում են Կալասին դիվանագիտական ծառայության ղեկավարի լիազորություններից զրկելու հարցըՔվեաթերթիկների պակասի պատճառով Հարավային Կորեայի ոստիկանությունը խուզարկել է ԿԸՀ-ն․ YonhapՀայաստանում տնտեսական աճի տեմպերը պահպանել են դրական դինամիկան․ ՊապոյանԿառավարությունը թույլ տվեց «Շիրակացու ճեմարանին» կրթությունը կազմակերպել անգլերենով2022 թվականին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունիցՀայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգԼոռիում Opel-ը բախվել է 2 էլեկտրասյուների և տապալել դրանք․ ճանապարհը ժամանակավորապես դարձել է միակողմանիՔաղաքացիները գազի սակագնի հնարավոր փոփոխության մասով այս պահին մտահոգվելու առիթ չունեն. ՏԿԵ նախարարԿոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասինԿառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության երկրորդ ծրագիրը՝ ՌԴ-ից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնինՆոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշումը կարող է տեղափոխվել 2027 թվական. ՏԿԵ նախարարՀՀ-ում արտադրվող գյուղմթերքի զգալի մասը համապատասխանում է միջազգային բարձր ստանդարտներին և կարող է արտահանվել տարբեր շուկաներ. Էկոնոմիկայի նախարարԸնկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառվել է 13.8 մլն դրամի վնասԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմՍերգեյ Կոպիրկինը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքիԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն. Վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանըԼոռու մարզի սարերում մոլորված քաղաքացիները հայտնաբերվել ենԳեղադիրում անասնակեր է այրվելԱՄՆ-ն հինգշաբթի օրն Իրանին հասցված հարվածների ժամանակ օգտագործել է «Տոմահավկ» հրթիռներՀորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրիի փողոցները մինի-գետերի են վերածել (տեսանյութ)Մեկ տարում ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմել ցանկացողների թիվը նվազել է 20%-ովՓաշինյանը Սամվել Կարապետյանից պահանջում է հերքել զրպարտչական տեղեկությունները և 12 մլն դրամ փոխհատուցում վճարելԿապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակըՊապոյանը եւ Խուդաթյանը ԱԺ–ում են. բյուջեի կատարողականի քննարկումները շարունակվում են Հռոմի պապն օծել է Հիսուս Քրիստոսի աշտարակը Բարսելոնայի Սուրբ ընտանիքի տաճարում՝ Գաուդիի մահից ուղիղ 100 տարի անցԳեյթսը հերքել է, որ տեղյակ է եղել Էպշտեյնի հանցավոր գործունեության մասինԹրամփը կբացակայի ԱՄՆ-ում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղիցԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերումՀունաստանի խորհրդարանում բանավեճ է բռնկվել Միջերկրական ծովում միգրանտների մասին պատգամավորի հայտարարությունից հետո
Հայաստան

Ապօրինություն դրսևորած դատախազը դատավոր է դարձել ու ավելացրել եկամուտները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վահե Դոլմազյանը, ով քննում է ամենասկանդալային քրեական գործերը, դատավորի պաշտոնին նշանակվել է 2022 թվականին։ Մինչ այդ Դոլմազյանը եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ։

Ըստ 2024 թվականի` գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի` Դոլմազյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք, 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում` Վանաձոր քաղաքում, որը 2008-ին է ժառանգություն ստացել, 1 ավտոտնակ կրկին Վանաձորում՝ 1 մլն 990 հազար դրամ արժողությամբ, որը գնել է 2022 թվականին:

Դատավորը 2021 թվականին միանձնյա իրավունքով ձեռք է բերել հողամաս Վանաձոր քաղաքում:

Դոլմազյանը հայտարարագրել է ևս մեկ բնակարան, որը փաստաթղթերով, կամ փաստացի, իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է նրա կողմից. բնակարանը գտնվում է Երևանում։

Դոլմազյանը 2019 թվականին ձեռք է բերել բավականին հին՝ 1997 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի մեքենա։

Դատավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1․3 մլն դրամ, որը հաշվետու տարվա համեմատ աճել է գրեթե 2 անգամ:

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 220 հազար դրամ, որը տարեսկզբի համեմատ ավելացել է 70 հազար դրամով։

Դատավորն անցած տարվա ընթացքում 18 մլն 625 հազար դրամ եկամուտ է ստացել աշխատավարձի տեսքով: Եկամուտներից 17 մլն 419 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի դատական դեպարտամենտից։

Դոլմազյանը նույն ԲԴԽ դատական դեպարտամենտից ստացել է նաև այլ եկամուտ` ևս 1․2 մլն դրամ, որը, պարզ չէ, ինչ ծառայության համար է։

Արդարադատության ակադեմիայից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է 6 հազար դրամ։

2021 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն` Վահե Դոլմազյանի աշխատանքի վարձատրությունը Լոռու մարզի դատախազի տեղակալ եղած ժամանակ կազմել է ընդամենը 7․9 մլն դրամ, ինչը 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրում ներկայացված` Հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատանքի վարձատրության համեմատ ավելի է գրեթե 10 մլն դրամով։

Դատավորը նաև ունի վարկ, դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել է 4 մլն 255 հազար դրամ։

Հայրենիք հանձնող իշխանության սիրելի Դոլմազյանը քննում է մի շարք գործեր. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի գործերը, հայտնի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործը, որը իշխանությունների «սրտի» որոշումներն էր կայացնում, իսկ հետո կալանավորվեց:

Դոլմազյանը քննում է նաև ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված գործը և քննում էր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր դեմ հարուցված քրգործը։ Եվ իհարկե` քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի քրեական գործը, որը ծայրից ծայր սարքված քաղաքական վրեժխնդրության դրևսևորում է:

Հիշեցնենք, որ Վահե Դոլմազյանն այն դատախազն էր, ով ապօրինաբար թույլ էր տվել լրագրողի հեռախոսազրույցները վերծանել։ Հետագայում բոլոր ատյաններում ապացուցվեց, որ Դոլմազյանի այդ որոշումն ապօրինի էր, և «Ժողովուրդ» օրաթերթը բոլոր ատյաններում հաղթեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։