8 թեկնածու՝ Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար
Հուլիսի 29-ին կամփոփվի «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթը։
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտնում է, որ մրցույթին մասնակցում է 8 անձ․
Խումարյան Գարեգին Կորյունի
Հովհաննիսյան Բելա Հրաչիկի
Մարգարյան Մհեր Մարտիրոսի
Յալանուզյան Միքայել Կառլի
Պետրոսյան Լուսինե Ռաֆայելի
Ռուբինյան Հակոբ Ռուբենի
Քոլոյան Արմեն Սահակի
Օհանյան Նազելի Ավետիքի