Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարության դեկտեմբերի 30-ի որոշումը համապատասխանեցվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի դրույթներին Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Բենինի ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները, սակայն տարաձայնությունները պահպանվում են Գրիպի շրջանառության ակտիվացում է սպասվում․ պատվաստվել կարելի է անվճար Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներում Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է արագ և ավելի ամուր է, քան երբևէ. Ֆոն դեր Լայեն ՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» թեմայով հանդիպմանը Այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Դատարանը ժամանակավորապես վերականգնել է լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 8-րդ տուրում

Կառավարության դեկտեմբերի 30-ի որոշումը համապատասխանեցվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի դրույթներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարի և Բենինի ԱԳ նախարարի հանդիպումըԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները, սակայն տարաձայնությունները պահպանվում ենԳրիպի շրջանառության ակտիվացում է սպասվում․ պատվաստվել կարելի է անվճարՀայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենումԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է արագ և ավելի ամուր է, քան երբևէ. Ֆոն դեր ԼայենՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» թեմայով հանդիպմանըԱյց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցԴատարանը ժամանակավորապես վերականգնել է լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տունՀայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 8-րդ տուրումԱրտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակել է 8 մլն 300 հզր դրամ, փոխանցել ՊԵԿ-ում բացված հաշվեհամարինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ (տեսանյութ)Հայաստանը ձգտում է COP17 համաժողովը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումըՍի Ծինփինը ժամանել է ԱՄՆ, Թրամփն անձամբ է դիմավորել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակՓաստագրված 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամըՎարչապետն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը (տեսանյութ)Խուզարկությամբ առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՃանապարհ դեպի նոր սերնդի կենսաչափական համակարգ (տեսանյութ)Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերըԿայացել է Հայաստանի և Հունաստանի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի հանդիպումը (տեսանյութ)Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրաՀՀ վարչապետը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետագա քայլերը (տեսանյութ)Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըՆիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը (տեսանյութ)Հանդիպում Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱմերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողությունները
Սպորտ

Արթուր Ալեքսանյանի հետ մարզումները մեզ պարտավորեցնում են անել ամեն բան առավելագույնին հասնելու համար․ Սլավիկ Գալստյան

 

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կմասնակցի երեք մարզիկով: Ազգային ընտրանու անդամ Սլավիկ Գալստյանի համար այս խաղերն առաջինն են: «Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը 27-ամյա ըմբիշ Սլավիկ Գալստյանն է:

-Սլավիկ, ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել ըմբշամարտով:

-Ըմբշամարտն ինձ հետաքրքրեց անմիջապես, երբ հայրիկիս ընկերոջ հետ առաջին անգամ գնացինք մարզադահլիճ: Նրա տղան ևս մարզվում էր և ստացվեց, որ միասին գնացինք: Ինձ դուր եկավ մարզաձևը: Այդ ժամանակ 6 տարեկան էի, արդեն 22 տարի մարզվում եմ:

-Գուցե տարօրինակ հնչի, բայց իսկապես հետաքրքիր է, արդյո՞ք Ձեր բարձրահասակ լինելը չի խանգարում Ձեզ:

-Եվ օգնում, և խանգարում է (հեղ. ծիծաղում է): Խանգարում է, երբ մրցակիցներս առավել ցածրահասակ են լինում, բարդացնում է գոտեմարտելու գործընթացը: Բայց ուրիշ դեպքերում ավելի շատ օգնում է:

-Եղե՞լ է մի մրցաշար, որը բեկումնային է եղել և որից հետո վերջնականապես համոզվել եք, որ ըմբշամարտը Ձեր մարզաձևն է:

-Ես փոքր տարիքում եմ հասկացել, որ ըմբշամարտն իմն է: Ոգևորիչ է, երբ սկսում ես հաղթանակի «համը» զգալ և նորից ձգտել դրան:

-Կա՞ այս մարզաձևում մեկն, ով օրինակ է Ձեզ համար:

-Մեկը չեն, մի քանիսին են: Իհարկե, մեր լեգենդար մարզիկ Արթուր Ալեքսանյանը, իսկ օտարներից` Համիդ Սուրիանը, Ռոման Վլասովը:

-Դուք հիմա մարզվում եք Արթուր Ալեքսանյանի հետ նույն մարզադահլիճում: Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար:

-Ոգեշնչող է այն, որ նա մեզ հետ է մարզվում և նա մեզ համար իսկապես լեգենդ է: Նրա հետ մարզումները մեզ պարտավորեցնում են՝ անել ամեն բան առավելագույնին հասնելու համար: Երջանիկ ու հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ լինելու նույն թիմի անդամը:

-Ո՞րն է ըմբշամարտի գեղեցկությունը, որը դուք` ըմբիշներդ, տեսնում եք, սակայն մեզ համար այն անտեսանելի է:

-Ինձ համար հաղթանակի էմոցիոնալ պահն է: Այն դժվար փուլը, որ անցնում ենք և այն հաղթանակը, որին այդքան ձգտում ենք: Ինձ համար շատ ավելի հետաքրքիր է այն պահը, թե հաղթանակից հետո ինչ էմոցիաներ են ցույց տալիս մարզիկները:

-Եթե մեկ հնարավորություն ունենայիք գոտեմարտելու համաշխարհային սպորտի պատմության մի ըմբիշի հետ, ո՞ւմ կընտրեիք:

-Երևի, Համիդ Սուրիանին:

-Սա ձեր առաջին Օլիմպիական խաղերն են: Ի՞նչ խորհրդով ու մտքով եք մոտենում Փարիզ-2024-ին:

-Լավ նախապատրաստվել եմ ու տրամադրված եմ լավ: Ամեն ինչ անելու եմ՝ լավ գոտեմարտեր անցկացնելու համար: Լիահույս եմ, որ ամեն ինչ լավ կլինի, իսկ թե ինչի կհասնեմ, ցույց կտա գորգը: Գիտեմ, որ պետք է չառանձնացնել մյուս մրցաշարերից, քանի որ ավելորդ լարվածություն է առաջանում:

-Եվ վերջում. խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…

-…ամենահիշարժանը: