Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան գրառումով հաստատել է հոր՝ Գրիգոր Աբրահամյանի մահվան մասին լուրը։
«Հարգելի ընկերներ, 2024 թ. մարտի 25-ին իմ հայրիկը երկար և ծանր հիվանդությունից հեռացավ կյանքից:
Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում:
Քո Ավո և ընտանիք»,- գրել է Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան էջում։
Գրիգոր Աբրահամյանը 68 տարեկան էր։