ԱՄՆ կոնգրեսականը Պուտինի դիմակով է ներկայացել Բայդենի հարցով լսումներին (տեսանյութ)
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Ջարեդ Մոսկովիցն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա ընտանիքի դեմ գործով լսումներին ներկայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռետինե դիմակով, գրում է The Hill-ը։
Լսումները տեղի են ունեցել Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովում:
Մոսկովիցը, խոսելով «Պուտինի անունից», լրագրողներին ասել է, որ եկել է հանձնաժողով՝ շնորհակալություն հայտնելու հանձնաժողովի հանրապետական նախագահ Ջեյմս Քոմերին:
Ավելի ուշ Մոսկովիցը բացատրել է իր տարօրինակ քայլը. «Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող հանրապետականները Ջո Բայդենի նկատմամբ հետաքննություն են սկսել՝ օգտագործելով 1023 ձևը, որն այժմ ապացուցված է, որ ուղղակիորեն ռուսական հետախուզությունից է ստացվել: Ջեյմս Քոմերը կատարում էր Վլադիմիր Պուտինի հրամանը: Ես դիմակը կրել եմ զուտ տեսողական էֆեկտն ապահովելու համար»,- ասել է կոնգրեսականը։
Ներկայացուցիչների պալատը պաշտոնապես հետաքննություն է վարում նախագահ Բայդենի և նրա ընտանիքի դեմ 2023 թվականի դեկտեմբերից։ Ընթացակարգի շրջանակում կոնգրեսականներն աշխատում են կոռուպցիայի և իշխանության չարաշահման ապացույցներ հավաքելու ուղղությամբ: Մասնավորապես, հանրապետականները կասկածում են, որ ԱՄՆ առաջնորդն անձնական շահ է ունեցել որդու՝ Հանթեր Բայդենի՝ օտարերկրյա գործընկերների, այդ թվում՝ ուկրաինացիների հետ գործարքներից։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է