Կալանավորները չեն ենթարկվել ծառայողների պահանջներին և տեղափոխվել են պատժախցեր
Հանցածին դիրքորոշում ունեցող մի քանի կալանավորված անձ մարտի 15-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում չի ենթարկվել քրեակատարողական ծառայողների օրինական պահանջներին, ցուցաբերել է անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք վերջիններիս նկատմամբ՝ հորդորելով նաև այլ կալանավորված անձանց միանալ իրենց անօրինական գործողություններին, այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությոնից:
Վերոնշյալ գործողությունները քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կանխվել են, մեղավորներն ուղարկվել են պատժախցեր։
«Armlur.am լրատվական կայքում զետեղվել է հրապարակում` «Արմավիրի բանտում բունտ է. կալանավորների են ծեծում.ահազանգ» վերնագրով։ Մինչև հրապարակումը նշված լրատվական կայքը դիմել էր Քրեակատարողական ծառայությանը և ստացել պարզաբանում, որում մասնավորապես ասվել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մի քանի կալանավորված անձ խախտել է ներքին կանոնակարգի պահանջները՝ ագրեսիվ վարքագիծ և անհարգալից վերաբերմունք դրսևորելով ծառայողների նկատմամբ։ Արդյունքում՝ նշված կալանավորված անձինք, ըստ սահմանված կարգի, տեղափոխվել են պատժախցեր։
Չնայած Քրեակատարողական ծառայությունից ստացված պարզաբանմանը՝ armlur.am-ը հրապարակումը վերնագրել է իսկությունը խեղաթյուրող բովանդակությամբ»,- ասված է ՔԿԾ հաղորդագրությունում:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը