Շիրակի թեմի առաջնորդ. Անվտանգության ուժերը պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն աղետը կանխելու համար
Հայրենիքի փրկությունը պահանջում է հրաժարականներ և ավելի գիտակից մարդկանց իշխանության գալը։ Բռնության կոչ չկա, թող իրենց կամքով հեռանան, թող գան հայրենասիրական ուժերը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Այդ հայրենասիրական ուժերը, ուժայինները, որոնք տեսնում են, որ երկիրը գնում է դեպի աղետ, պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն։ Եթե ուժայինները սա տեսնում են ու չեն կանխում տեղի ունեցողը, նշանակում է երկրի մասին չեն մտածում։ Ես խոսում եմ Հայրենիքը փրկելու մասին, չեմ խոսում որևէ մեկին պատժելու մասին։ Ես երբեք արյունահեղության կոչ չեմ արել և չեմ կարող կոչ անել: Ես նույնիսկ դավաճան տերմինը չեմ օգտագործել»,- նշեց Աջապահյանը։
Նա մատնանշեց աշխարհասփյուռ հայությանը մոբիլիզացնելու անհրաժեշտությունը հզոր երկիր ստեղծելու անվան տակ, որպեսզի հարեւաններին պարտադրեն խաղաղություն հաստատել:
«Մենք ինքներս մեզ համար պետք է անվտանգության երաշխիքներ ստեղծենք, չենք կարող հույս դնել ուրիշների վրա։ Ո՞վ է այսօր մեզ հետ հաշվի նստում: Համաշխարհային պատմության մեջ դեպք չի եղել, որ պարտվող ուժը մնար իշխանության ղեկին։ Ղարաբաղի հետ մենք գործոն էինք, խաղացող տարածաշրջանում, բայց հիմա դարձել ենք օդում կախված գնդակ»,- ասաց հոգեւորականը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել ժողովրդին հաշտվել մի երկրի հետ, որն իրականացրել է հայոց ցեղասպանությունը և չի ցանկանում դա ընդունել։
«Թուրքիան, որ ասում էր, որ չի բացելու Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ չի լուծվել Արցախի հարցը, դեռ չի բացում այն, եթե նույնիսկ այդ հարցը «լուծվի» այնպես, ինչպես իրենք չէին երազել, այսինքն՝ առանց հայերի։ Ինչու՞ չի բացվում: Մարդը (Փաշինյանը-խմբ.), ով ուզում է Էրդողանի հետ ընկերանալ, նրան հարցնո՞ւմ է այս մասին»,- տարակուսանք հայտնեց Աջապահյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է