ՔՊ-ում խոր հիասթափություն կա ԱԳ նախարարից
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում խոր հիասթափություն կա արտգործնախարար Արարատ Միրզոյանից, որին թիմում ոմանք դիտարկում էին որպես Փաշինյանին փոխարինող՝ իր ինքնուրույնության եւ սկզբունքների շնորհիվ։ Սակայն Միրզոյանը կուսակցական վերջին հավաքներին իր դիրքորոշումներով եւ պահվածքով հիասթափեցրել է ՔՊ-ականներին։
Մեր աղբյուրի պատմելով՝ Արարատ Միրզոյանն իր բոլոր քայլերը համաձայնեցնում է Փաշինյանի հետ եւ հակադրվելու փորձեր էլ չի անում՝ անգամ այն հարցերում, որոնց վերաբերյալ իր անհամաձայնությունը չի թաքցնում նեղ միջավայրում։ Պատմում են, որ, դիցուք, Միրզոյանն էլ է դեմ, որ Հայաստանն Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն փոխի, առավել եւս՝ Անկախության հռչակագրին հղումը հանվի։
Տարեսկզբյան իր ասուլիսում նա զգուշորեն ակնարկել էր այդ մասին՝ պատասխանելով հարցին, թե Սահմանադրությո՞ւնն է խաղաղության գործընթացի արգելակման պատճառը․ «Ամենեւին ոչ»: Սակայն ներքին քննարկումներում լռում է` վախենալով հակադրվել «առաջնորդին»։ Ի դեպ, ԱԳ նախարարն առաջիկա օրերին հյուրընկալվելու է ՔՊ խմբակցությունում՝ փակ հանդիպման ձեւաչափով»:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը