Այս մարդիկ դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, իրենք ուղղակի ուզում էին ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի տեղում լինել․ Հայկ Մարության
Այս մեր «հեղափոխական» իշխանությունը, ի դեմս նաև Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ժամանակ ասում էր, որ սա ավտորիտար պետություն է, կոռուպցիա կա, ամեն ինչ վերևից է որոշվում, արգելում են և այլն, սակայն հենց այդ իշխանությունների օրոք Նիկոլ Փաշինյանը մուտք գործեց ռադիոյի շենք, ընդ որում՝ ոչ մի իրավունք չունենալով, և այդ մասով ոչ մի քրեական հետապնդում չի եղել։
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ շեշտելով, որ այն ժամանակ պայքարում էին նրա դեմ, որ չեն թողնում ժողովուրդը մտնի շենք, պայքարում էին, որ ընդունելություն լինի, հանրային գերակա շահ լինի, մինչդեռ այսօր իրեն չեն թողնում ներկա գտնվել Երևանի ավագանու նիստին, ինչն օրենքի խախտում է։
«Սա շատ հստակ արձանագրում է, որ այս մարդիկ չէին ուզում հեղափոխություն անել, չէին ուզում ժողովրդի վիճակը լավացնել, իրենք դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, իրենք ուղղակի ուզում էին ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի տեղում լինել։ Իրենք չէին ուզում, որ ՀՀԿ-ն գնա, որ լավ լինի: Այլ ուզում էին, որ իրենք զբաղեցնեին նրանց տեղը, վայելեն կոռուպցիան և ամեն ինչ», - նշեց Մարությանը։
Նախկին քաղաքապետի խոսքով՝ այսօր ևս կուռուպցիան բարգավաճում է, սակայն ներկայիս իշխանության անօրինական քայլերը կբացահայտվեն միայն հաջորդ իշխանության օրոք։
«Մեր այսօրվա իշխանությունները պետք է հիշեն, որ իրենք հավերժ չեն: ՀՀԿ-ն ու ՀՀՇ-ն էլ էին մտածում, որ հավերժ են: Դուք ժողովրդին բառացի խաբել եք», - ընդգծեց նա:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը