Այսօր Մարտունու բնակիչները կրկին բողոքի ակցիա կանեն, պատճառը փչացող գյուղմթերքն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Մարտունու բնակիչները կրկին բողոքի ակցիա կանեն, պատճառը փչացող գյուղմթերքն է՝ կաղամբն ու կարտոֆիլը, որը ներմուծվող գյուղմթերքի պատճառով օր-օրի արժեզրկվում ու փչանում է։ Մարտունի համայնքի Զոլաքար գյուղի բնակիչներից Նվերը մեզ ասաց, որ հարեւան գյուղերից եւս միանալու են ակցիային, պատրաստվում են ճանապարհ փակել․
«Կաղամբն ու կարտոֆիլը չեն սպառվում, դիմել ենք մեր տեղական իշխանությանը` 10-15 օր առաջ, որ մեր հարցին լուծում տան։ Աշնանից մինչեւ հիմա պարսկական ու թուրքական կաղամբը ներմուծել են, ծախել են, մերը մնացել՝ փչանում է։
Մի քանի օր առաջ ճանապարհը փակեցինք, մեր տեղական իշխանությունները եկան, ասեցին, որ հարցին մի լուծում կտան, պետք է սպասել մինչեւ երկուշաբթի։ Այսօր գնացել ենք, ասում են՝ էլի պետք է սպասեք, տեսնենք, թե ոնց է լինում այդ հարցը։ Բայց ապրանքը չի սպասում, արդեն փչանում է, մենք էլ ուզում ենք ճանապարհ փակել, որ կառավարությունը մեր հարցին լուծում տա` կա՛մ մեզ քոչացնի այստեղից, կա՛մ էնպես անի, որ մեր ապրանքը սպառվի, մի ելք գտնի»:
Վերավաճառողները կարտոֆիլն իրենցից լավագույն դեպքում 50 դրամով են ուզում գնել, իսկ «պարոն Ալեքսանյանի սիթիում 250 դրամ է, երեւանցին էլ ասում է՝ գյուղացին ինչ անշնորհք մարդ ա, 250 դրամով կարտոշկա ա ծախում, չի բավարարվում»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը