ՔՊ-ականները նույնքան չեն վստահում Նիկոլ Փաշինյանին, որքան ինքը՝ նրանց
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները նույնքան չեն վստահում Նիկոլ Փաշինյանին, որքան ինքը` նրանց։ Գաղտնիք չէ, որ կառավարության ղեկավարը խորհրդարանական թիմակիցների հետ փակ հանդիպումներին հրահանգում է առանց հեռախոսների մասնակցել, եթե չասենք՝ հավաքել է տալիս բոլորի հեռախոսները՝ մտավախություն ունենալով, որ կձայնագրեն, ինֆորմացիոն արտահոսքեր կլինեն։
ՔՊ-ական աղբյուրների պատմելով՝ նույնպիսի անվստահություն է նաեւ պատգամավորների շրջանում` առ Փաշինյանը, ումից ինչ ասես սպասում են թիմակիցները: Օրինակ, վերջին հանդիպումների ժամանակ, երբ օրակարգում ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցն էր քննարկվում, ակնհայտ հակառուսական կամ եվրոպամետ ելույթներ գրեթե չեն հնչել:
Թերեւս հակառակը` սորոսականի համարում ունեցող արեւմտամետ պատգամավորներից շատերը կա՛մ չեն մասնակցել այդ հանդիպումներին, կա՛մ ընդգծված զգուշավորություն են դրսեւորել՝ կասկածելով, որ այդ հանդիպումները տեսաձայնագրվում են, եւ հետագայում իրենք կարող են տհաճ իրավիճակներում հայտնվել»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը