Վարդան Օսկանյանը կարևոր հանդիպումներ է ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է․ «Այս տարվա հունվարին ձեւավորված Արցախի հարցով միջազգային հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը եւ հանձնախմբի մի շարք անդամներ մի քանի շաբաթ է արտերկրում են, ակտիվ հանդիպումներ են ունենում հայազգի եւ եվրոպացի քաղաքական տարբեր գործիչների հետ, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանձնախումբը, հիշեցնենք, ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչված է զբաղվելու Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և այլ իրավունքների պաշտպանության հարցերով։
Արցախցի խորհրդարանականները սպասում են, որ մարտի կեսերին Օսկանյանը կվերադառնա Հայաստան եւ իրենց հետ հանդիպման ընթացքում կներկայացնի կատարված աշխատանքները: Բայց գիտեն, որ նախկին արտգործնախարարը վերականգնել է նախարարական ժամանակաշրջանի եվրոպական կապերը, առանցքային գործիչների հետ է հանդիպումներ ունեցել, այդ թվում՝ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի։
Պատմում են, որ Օսկանյանը երեք օրվա մեջ 16 հանդիպում է անցկացրել: Եւ հանձնախումբն այժմ զբաղված է միջազգային մանդատ ստանալու հարցերով: Քննարկումներ են ընթանում իրավաբանների հետ, որպեսզի իրավական ձեւակերպումներ տան: Ամենաարագ տարբերակը հասարակական կազմակերպություն գրանցելն է, սակայն հանձնախմբի ներկայացուցիչների կարծիքով ՀԿ-ն ցածր ստատուս է ենթադրում, պետք է հանձնախմբին միջազգային մանդատով շնորհել։ Ի դեպ, հանձնախմբի եւ իր հանդիպումների վրա Վարդան Օսկանյանը սեփական ֆինանսներն է ծախսում եւ չնայած առողջական խնդիրներին ամբողջությամբ նվիրվել է այդ գործին»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը