Արդյոք իշխանությունն ուզում է խլել «Գնթունիքը» Ապարանի համայնքապետից
«Հրապարակ» թերթը գրում է․ «Չնայած Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը՝ «Գնթունիքի» սեփականատերը, ըստ լուրերի, ջերմ հարաբերություններ է հաստատել իշխանության, մասնավորապես մարզի ՔՊ-ականների հետ եւ այցերի ժամանակ էլ ջերմ ընդունելություն է կազմակերպում Փաշինյանի համար, սակայն իշխանությունը չի մոռանում նրա ընդդիմադիր եւ նախկին լինելը: Դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի անվան տակ ուզում է նրանից խլել մի շարք գույքեր, այդ թվում՝ կայացած «Գնթունիքի» բիզնեսը։
Եղիազարյանի եւ նրա կնոջ նկատմամբ վարույթ կա, որի շրջանակներում ուզում են բռնագանձել «Գնթունիքի» 100 տոկոս բաժնեմասը, նաեւ մի շարք անշարժ եւ շարժական գույք։ Եղիազարյանի նկատմամբ նաեւ քրեական գործ կա` ապօրինի ձեռնարկատիրության, պաշտոնի չարաշահման եւ հափշտակության մեղադրանքով: Վերջին ամիսներին նաեւ ստուգումներ են անում համայնքապետի ընտանիքին պատկանող բիզնեսներում եւ տուգանում»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը