Ինտրիգներ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկությունը, թե Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի օրերը կարճ են, եւ նա շուտով հետ է կանչվելու, պտտվում են դեռ ամառվանից, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունը նոր դեսպանի անուն է ուղարկել ՌԴ ԱԳՆ` հաստատման: Իհարկե, ռուսական կողմը, որոշակի նկատառումներից ելնելով, մինչ օրս չի հաստատել դեսպանի թեկնածությունը, սակայն հարցը դեռ վերջնականապես փակ չէ։ Ըստ չար լեզուների՝ հենց սա է Վաղարշակ Հարությունյանի «հարատեւման» գաղտնիքը․ ռուսական կողմը, դժգոհ լինելով նրանից, կասկածներ ունի նոր թեկնածուի հարցում, ուստի նա դեռ մնում է։ Իսկ Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ոչ այնքան աշխատանքն է տեսանելի, որքան ինտրիգները։ Մեր աղբյուրը հայտնում է, որ դեսպանությունում երկիշխանություն է։ Կոլեկտիվը պառակտվել է 2 բանակի՝ «վաղոյականների» ու «արտակականների»։
«Վաղոյականներին» գլխավորում է Վաղարշակ Հարությունյանի եղբորորդին, ով հիմնականում Վաղարշակ Հարությունյանի թիկնապահի դերն է կատարում, բայց նաեւ դեսպանատան ստվերային ղեկավարն է։
«Արտակի» թեւը դեսպանատան առաջին քարտուղար Արտակ Գաբրիելյանի մարդիկ են։ Իսկ Արտակ Գաբրիելյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աներորդին է` կնոջ՝ Գոհար Աբաջյանի եղբայրը։ Գաբրիելյանը ՀՀ դեսպանության առաջին քարտուղար է նշանակվել մոտ կես տարի առաջ, արտաքին մրցույթի արդյունքում: Մինչ այդ նա ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն էր եւ այս պաշտոնին էլ նշանակվել է խախտումով։ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար նշանակվում է օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում եւ արտաքին գործերի նախարարությունում առնվազն 10 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ եւ բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձը: Արտակ Գաբրիելյանը, սակայն, նշանակման պահին չի ունեցել պահանջվող ստաժը եւ այս պաշտոնին է հայտնվել բարձր հովանավորության ու Միրզոյանի հետ մերձավոր կապերի շնորհիվ։
ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը նրա համար նոր պաշտոն են հորինել՝ առաջին քարտուղար, աշխատակազմի ղեկավար։ Դեսպանատանը նման պաշտոն երբեք չի եղել ու չկա որեւէ երկրում։ Առհասարակ, Վաղարշակ Հարությունյանը սիրում է իր մարդկանց համար նոր պաշտոններ հորինել։ Իր եղբորորդու համար էլ օգնական-թիկնապահի պաշտոն էր մտածել, ինչով ռուս բարձրաստիճան պաշտոնյաների զարմանքն էր հարուցել։ Չնայած տեղեկությունը՝ թիկնապահներով իրեն շրջապատելու վերաբերյալ, ԱԳՆ-ն հերքում էր։ Զավեշտն այն է, որ դե ֆակտո աշխատակազմը ղեկավարում են Վաղոյի եղբորորդին ու մեկ այլ ազդեցիկ ֆիգուր՝ մշակույթի կենտրոնի տնօրեն, նախկինում Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն։ Նա եւս հանդես է գալիս Վաղոյի կողմից եւ սերտ կապեր ունի դեսպանի եւ նրա ազգականի հետ։
Մենք դիմեցինք ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը մամուլի հարցերով զբաղվող Ռոզա Անտոնյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես, ինչ ընթացակարգով, երբ է Արտակ Գաբրիելյանը նշանակվել պաշտոնի, եւ այլ հարցեր էլ էինք ուզում տալ, սակայն դեսպանատան մամուլի կապերով զբաղվող պաշտոնյան մեզ միայն Արտակ Գաբրիելյանի ազգանունը հայտնեց։ Մնացած հարցերին չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ պետք է գրավոր հարցումով դիմել ՀՀ ԱԳՆ․ ինքն իրավասու չէ պատասխանել ոչ մի հարցի։ Ի դեպ, Ռոզա Անտոնյանը եւս «արտակականներից» է։ Նրան, ինչպեսեւ Արտակ Գաբրիելյանին, ՀՀ ԱԳՆ-ն է գործուղել Մոսկվա` մամուլի հետ շփումներն իրականացնելու առաքելությամբ։ Բայց, ինչպես համոզվեցինք, այս միսիան նա չի կատարում: Ի դեպ, դեսպանատան աշխատակիցները բարձր աշխատավարձ են ստանում` առնվազն 1000 դոլարի կարգի, իսկ եթե դիվանագիտական աստիճան ունեն` առնվազն 3 հազար դոլար»։
Մանրաամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը