Գրիգոր Մինասյանը փորձում է դեմ գնալ Նիկոլ Փաշինյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կարծես փորձում է դեմ գնալ Նիկոլ Փաշինյանին՝ չի ուզում հրաժարվել Արցախից։ Այդ մասին վկայում են Մինասյանի կատարած գնումները։ Արդարադատության նախարարությունը ձեռք է բերել «Undiscovered Armenia» գիրքը («Չբացահայտված Հայաստան»), 2 օրինակով, որն ունի 12 գլուխ՝ Հայաստանի 11 մարզերի եւ Արցախի մասին։
Գրքում պատկերված է Արցախի ու Հայաստանի բնաշխարհը։ Գիրքը հրատարակող «Զանգակ» գրատունն իր կայքում գրել է, որ այն «հրաշալի նվերի տարբերակ է արտերկրում ապրող այն մարդկանց համար, ովքեր ֆոտոգրքերի եւ բնության սիրահար են»։
Ենթադրվում է, որ Մինասյանը գրքերը ձեռք է բերել ինչ-որ մեկին նվիրելու համար, մնում է հասկանալ՝ պոկել-հանե՞լ է Արցախին նվիրված 12-րդ գլուխը, թե՞ գիրքն ամբողջական է նվիրել՝ «չվախենալով, որ Ադրբեջանը կհարձակվի մեզ վրա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը