ԱԺ «Հայաստան» խմբակցության և Կարեն Անդրեասյանի հանդիպման բուն թեման հայտնի տեսանյութն է եղել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների եւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի փակ հանդիպումից։ Մասնավորապես՝ հանդիպման բուն թեման եղել է ԲԴԽ-ի կողմից հրապարակված սկանդալային տեսանյութը։
Խոսքը՝ «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտում դատական իշխանությունից» վերնագրով տեսանյութի մասին է, որտեղ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը՝ դատական դեպարտամենտը, մեղադրում է առանձին դատավորների եւ փաստաբանների՝ նախկին նախագահների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների դատավարությունների ձգձգման համար:
Տեսանյութում ակնհայտորեն թիրախավորելով դատավորներին ու փաստաբաններին՝ ԲԴԽ-ն փորձում է արդարանալ՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող դատական մի շարք գործերի բացահայտման ձախողման համար:
«Հայաստան» խմբակցությունը բացատրություն է ուզել Կարեն Անդրեասյանից, իսկ վերջինս էլ դատական դեպարտամենտի պաշտոնական պարզաբանում է տվել, թե՝ ճնշվող դատավորի վրա ավելի շատ կարող են ազդել տարբեր քաղաքական շրջանակները կամ դրանց կողմից պարբերաբար իրականացվող լրատվական արշավները, քան բաց տվյալների օբյեկտիվ եւ լիովին օրինական մատուցումը:
Անկախ որոշ հարձակումներից՝ դատական դեպարտամենտը չի պարտակելու ոչ մի կարեւոր տեղեկատվություն եւ նորացված մեթոդներով իրականացնելու է անհրաժեշտ հանրային իրազեկումները: Ի պատասխան Անդրեասյանի այս պարզաբանումներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները նրան հարձակողական հարցեր են տվել եւ պատասխաններ են ստացել, որ, միգուցե հանրությանը փորձեց խաբել, բայց իրենց չի խաբի, ու դա հատուկ կազմակերպված տեսանյութ է եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը