Հարկադիր ծառայությունը 2023-ին բռնագանձել է ավելի քան 58 միլիարդ դրամ
Գլխավոր հարկադիր կատարողի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող Ծառայության վարչական շենքում Ծառայության ղեկավար կազմի և սպայական անձնակազմի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀԿԱԾ 2023 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը։
Օրակարգի համաձայն՝ ներկայացվել են Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, կատարողական տարբեր վարույթներով բռնագանձումների ծավալները, գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների ցուցանիշները։ Զեկուցվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարված և նախատեսվող բարեփոխումները, Ծառայության ֆինանսական ցուցանիշները, աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ արված աշխատանքները։
Արձանագրվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՀԿԱԾ կողմից ընթացք է տրվել շուրջ 2,7 միլիոն կատարողական վարույթի, բռնագանձվել է ավելի քան 58 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է շուրջ 14,1%-ով:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփիչ խոսքում Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը դրական է գնահատել Ծառայության՝ հաշվետու տարվա գործունեությունը, մասնավորապես՝ արձանագրելով, որ հաշվետու տարում կարճված վարույթների աճը ավելացել է անցած տարվա կարճվածների համեմատ և նվազել է ավարտված կատարողական վարույթների քանակը։
Քննարկվել են նաև Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը և կատարողական ցուցանիշների բարելավմանն ուղղված հիմնական միջոցառումները, տեսչական ստուգումների արդյունքները։ Ծառայության ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նկատելի խախտումներն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ։
Խորհրդակցության ժամանակ տեղի է ունեցել աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Տարվա ընթացքում ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար Գլխավոր հարկադիր կատարողի հրամանով՝ խրախուսվել են Ծառայության մի շարք աշխատակիցներ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը