ՔՊ-ն ու Զելենսկին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականները երեկ աջուձախ էին փախչում` լսելով Զելենսկու` Հայաստան կատարելիք այցի մասին հարցը։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան, Բաբկեն Թունյան, Նիկոլ Փաշինյանի քավորական ընտանիքից Վահե Ղալումյան` կտրուկ մերժում էին խոսել, բոլոր հարցերի մասնագետ Անդրանիկ Քոչարյանն անգամ հրաժարվեց խոսել:
«Չեմ ուզում գնահատել դրական կամ բացասական, ի վերջո՝ Ուկրաինայի նախագահը երկրի ընտրված ղեկավար է, եւ, ինչպես մնացած երկրների ղեկավարները, եթե հատուկ ինչ-որ արգելք չկա, կարող է այցելել Հայաստան»,- ասաց Թունյանը: Ղալումյանը նկատեց` դեռ այցը պաշտոնապես հայտարարված չէ․ «Եթե լինի, կխոսենք, իսկ ենթադրությունները մեկնաբանել չեմ կարող»: ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցումն է՞լ է ենթադրություն. վարչապետը խոսել է՝ հիմա պիտի մնա՞նք, թե՞ դուրս գանք ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ում, փաստորեն, անվտանգային խնդիրներ ունենք, հետեւաբար… «Հետեւաբար պետք է սպասենք»:
Ռուսաստանի դեմ պատերազմող երկրի առաջնորդի այցը չի՞ սրի հայ-ռուսական առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Պատգամավոր Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ Երեւանին չպետք է դա մտահոգի․ «Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի, չի արձագանքի, իրա գործն ա: Մեզ մեր երկրի շահերն է հետաքրքրում, մեր երկրի շահերը ոնց թելադրում ա մեզ, էնպես պիտի առաջնորդվենք»:
Հիշեցրինք, որ, ըստ լուրերի, պատերազմի ժամանակ Ադրբեջանն ուկրաինական ֆոսֆոր է կիրառել Արցախում։ «Ո՞վ ասեց, հաստատվա՞ծ է»։ Հերքված էլ չէ։ «Իրենք էլ ասում են՝ Ռուսաստանի ֆոսֆորն ա դա եղել»,- անդրդվելի մնաց նա։
Ուկրաինայի նախագահի` մարտի 4-ին Հայաստան գալու մասին տարբեր աղբյուրներ են հայտնում։ Տեղեկությունն անցած շաբաթվա վերջին ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել էր Հայաստանում Ուկրաինայի գործերի հավատարմատար Վալերի Լոբաչը․ «Գարունը դրական իրադարձություններ կբերի Հայաստանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը