Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը
Հայաստան

Ո՞րն է Հայաստանի շահը

Հայաստանի՝ առանց այն էլ անվտանգային ճգնաժամը շատ ավելի բարդացավ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա, այնուհետև Ֆրանսիա այցերից հետո։ Հայտարարեց, որ ինքն ու Ալիևը խոսում են տարբեր բաների մասին, իրար չեն վստահում, խաղաղության պայմանագրից հույսը կտրեց, հավանական համարեց պատերազմը, ասաց, որ Ադրբեջանը աչք ունի Հայաստանի սուվերեն տարածքի վրա։ Հեղափոխությունից հետո նույն այդ երկրներ այցերի ժամանակ հայ համայնքի հետ որ հանդիպում էր, մեծ-մեծ ծրագրերից էր խոսում, իսկ հիմա՝ տապալումներից։ Նրա վերջին ելույթներն այս ձախողման խոստովանություն են։

Հայտարարում է պատերազմի վտանգի մասին․ իսկ ո՞րն է հաջորդ քայլը, որքանո՞վ է Փաշինյանը ադեկվատ Հայաստանի շուրջ իրավիճակին։ Հայտարարեց հնարավոր պատերազմի մասին, բայց հաջորդ հայտարարությունը ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունը դադարեցնելու մասին է։ ՀԱՊԿ-ում դերակատարը Ռուսաստանն է, գաղտնիք չէ․ մյուս հայտարարությունը Ռուսաստանի դեմ է՝ Ալմաթիի հռչակագիր է խախտել, ինձնից իշխանութուն է կոչ անում խլել և այլն։ Էն որ ասում են խելագարության կանխավարկած, սա է։ Լավ թե վատ՝ քո միակ անվտանգային գործընկերն են, որից ստանում էիր էժան ու արտոնյալ պայմաններով զենք, ռուսական զորքը Հայաստանի սահմաններ է պահում և այլն։ Նպատակը ո՞րն է այդ կառույցի առաջ դուռը շրխկացնելու․ արդյո՞ք էնպիսի երաշխիքներ ունես անվտանգային, որ փոխարինելու է։ Եվ ուշագրավ է, որ հենց արևմտյան այցերի ժամանակ նման հայտարարություններ արվեցին։

Մյուսը Ուկրաինայի նախագահի՝ Հայաստան այցի մասին տեղեկությունն էր, որը ոչ թե կառավարությունը հրապարակեց, այլ՝ մամուլը, ու իրենք չհերքեցին․ այ սա իրոք սյուրպրիզ էր։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու դու պարտավոր ես բացատրել, թե այդ այցից ինչ է ստանալու երկիրը, պետք է բացատրես, թե ինչու է Հայաստան գալիս մի երկրի ղեկավար, որը առաջիններից էր, որն Ադրբեջանի նախագահին շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ։ Կիևի փողոցներում մեծ վահանակների վրա նշում էին Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի նկատմամբ։ Ուկրաինան, ասում են, մեր տղաների գլխին թափվող սպիտակ ֆոսֆորնի մատակարարն էր Բաքվին։

Պատերազմի մեկնարկից ի վեր, Զելինսկին այցելում է միայն այն երկրները, որոնցից հստակ աջակցություն է ակնկալում։ Հայաստանը ի՞նչ կարող է շահել մի ղեկավարի այցից, որը ընդամենը երկու օր առաջ հերթական խոշոր քաղաքից մաքրեց իր զորքը և հանձնեց Ռուսաստանին։ Ուկրաինան պարզապես դարձել է համաշխարհային մուրացկան և ռազմական ու ֆինանսական օգնություն է մուրում․ ի՞նչ կարող է շահել Հաստանը նրա այցից։ ՔՊ-ական մեկը կա, որ ասում են՝ սաղ բիզնեսները Ռուսաստանում են, բայց ռուս է հայհոյում, ասում է՝ մենք չենք ուզում ճորտ լինել․ ճորտ լինել-չլինելը Զելինսկու այցով է պայմանավորվա՞ծ։ Բայց քեզ ո՞վ էր ասում ճորտ դառնայիր ռուսներին․ նորմալ հարաբերություն էր մինչև ձեր գալը․ չճորտանայիք։ Եթե ունես ճորտի հոգեբանություն, դա ես մնալու, ռուսը չլինի, թուրքը կլինի։ Էն մեկն ասում է՝ ռուսները Ղարաբաղը հանձնեցին, Արևմուտքը ի՞նչ անի։ Ժողովուրդ ջան, Ղարաբաղը տալու երկու փաստաթուղթ է ստորագրվել՝ 2022թ․ հոկտեմբերին և 2023թ․ հոկետմբերին, 2-ն էլ Արևմուտքում, մեկն էլ առանց անգամ Ադրբեջանի մասնակցության։

Ուկրաինայի նախագահի այցի, ըստ ինձ՝ Փաշինյանի հաշվարկած քայլերից մեկը կարող է լինել հետևյալը․ Զելինսկին բավականին լավ հարաբերություն ունի Ալիևի հետ․ Փաշինյանը գուցե փորձում է Զելինսկուն միջնորդ դարձնել ու խնդրել, որ Ալիևին դիմի, որ կադաստրի վկայական տա։

Այցի մյուս պատճառը կարող է լինել արևմուտքի աչքին հակառուսականության բարձր դոզա ցույց տալը։ Հայաստանում առիթ կունենա դատապարտելու ռուսների անհավատարմությունը Ալմաթիի հռչակագրին, որից ամբողջ ՔՊ-ն ամեն օր ցիտում է։

Մյուս նպատակը․ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի խոսակցություն կա։ ԵՄ բարձր ներկայացուցիչն էր ասում՝ առաջիկա ամիսներին կվճռվի իրադրությունը Ուկրաինայում։ Վճռական փուլ է։ Ուղիղ մի տարի առաջ՝ 2023 թվականին, Վրаստանում իրավիճակը խիստ լարվեց․ այդ երկրի վարչապետը հայտարարեց, որ արևմուտքը փորձում է Վրաստանում երկրորդ ճակատը բացել Ռուսաստանի դեմ, երկիրը վերածել մեծ պոլիգոնի, երկրորդ Մարիուպոլի, Վրաստանը դիմադրում է։ Ասաց, որ դա արևմուտքի և Ուկրաինայի պլաններն են։ Վրացիները ունեին էդքան խելք, որ չբացեին էդ ճակատը․ Վրաստանը, որ երկու քայլից Եվրամիության անդամ է դառնալու, չգնաց դրան, կասեցրին էդ արհավիրքը։ Ասացին՝ մեր ազգային շահը պահանջում է ռուսների հետ առճակատման չգնալ։

Լավ, կարող է՞ գժվել եք, ուզում եք երկրորդ ճակատ բացե՞ք, ո՞ւմ եք ուզում բերեք, որ մեր երկիրը դարձնեն պալիգոն, սարքեն մանրադրամ իրենց մեծ խաղերի մեջ։ Չունե՞ք էդքան մտածելակերպ, Զելինսկու գաստրոլներով երկրի հետ ի՞նչ եք անում։ Սա մեզ համար կարող է լինել շատ ավելի ճակատագրական ու ցավոտ, քան տեսել ենք 2020 թվականին։ Էդքան դժվա՞ր է հասկանալ։ Եթե իշխանության մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են այդ հանձնարարականները կատարել նույն ճորտի մտածելակերպով, մի՞թե մարդիկ չկան, որ հասկանան, թե ինչ վտանգ է պարունակում այս մանր չաճարաճճիությունները։

Ուկրաինան Եվրոպայում ամենամեծն էր տարածքով, իսկ բնակչությամբ աշխարհում 36-րդն էր, բայց արդեն կեսն է ընկել թե՛ տարածքը, թե՛ ժողովուրդը։ Դու տարածքով էլ, բնակչությամբ էլ 140-րդն ես շխարհում։

Այս այցից Հայաստանը ինչ օգուտ է ստանալու, պարզ չէ, բայց վտանգներն ակնհայտ են․ երկրորդ ճակատ Ռուասատանի դեմ, իր բոլոր հնարավոր վատ հետևանքներով, ռուս-ադրբեջանական հարաբերությունների ավելի սերտացում, մեր գլխավոր արտահանման ուղղության հետ խնդրի ստեղծում, վնաս՝ տնտեսությանը, Ռուսաստանում բնակվող 3 մլն հայերին ու ամեն օր այնտեղ գնացող հայաստանցիներին։

Դու ասում ես, որ մեր շուրջբոլորը ցուլ են, մենք լաթի կտոր, ու փոխանակ ցուլ բերես ցլերի դեմ, լաթի կտոր ես բերում ու ավելացնում մեր դիմաց ցլերի թիվը։ Ես միշտ ուզեցել եմ հասկանալ ՔՊ-ական իշխանոթյուների մտածելու օրգանը որն է, ու հիմա էլ է էդ հարցն ինձ հետաքրքրում։ Անկեղծ եմ ասում։ Մի հատ կինո կա, որ մեկին հնարավորություն է տրվում որոշումներ կայացնելու ու ինքը կայացնում է ամենաանհավանական որոշումները, սաղ աշխարհը խառնում իրար։ Սա է։ Հայաստանի վարչապետը երկիրը տանում է ինքնասպանության։ Կարդում եմ դատախազության հաշվետվությունը, մեր երկրում կտրուկ ավելացել են սպանություններն էլ, ինքնասպանություններն էլ․ սա երկիրն էլ է տանում ինքնասպանության։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ բերեցին «Վարդանանքի» կտավի տակ ելույթ կարդած Իրանի դեմ ու անվստահություն մտցրին այդ երկրի կողմից մեր նկատմամբ․ ռուսների մոտ անվստահություն են մտցնում․ ո՞րն ա քո հույսը, չգիտեմ։ Էս ի՞նչ ծրագիր է։ Այ էս քայլերով էլ հայտարարում են, թե ուզում ենք անկախ լինենք։ Քո անկախությունն արդեն մազից է կապխված, հեսա էդ մասն էլ Զելինսկու հետ էք կտրելու։ Անկախը ո՞րն է, որ ամերիկացիքի ցուցումով Զելենսկի ես բերում հյուրախաղերի՞։ Դա անկախության մասին է՞։ Դա նրա մասին, է, որ քեզ ինչ ասում են, անում ես՝ անկախ նրանից՝ դա քեզ պետք է, թե չէ։

Որովհետև որևէ բացատրություն չկա՝ մեր երկրի շահը որն է, երբ պարտված, իր երկրին աղետ բերած ղեկավարн էս էս նեղ մաջալին, երբ մենք ենք պատերազմի առաջ, ինքն էլ պատերազմի մեջ է երկու տարի ու պարտվում է, գա Հայաստան։ Մեր շահը էդտեղ որն է։ Քանի դու էդ շահը չես բացատրում որևէ կերպ (ու չես էլ կարող բացատրել, որովհետև չկա), նշանակում է, որ դու նրանց ցուցումները, նրանց ՊՈԱԿ-ի հանձնարարականները կատարում ես առանց հասկանալու ու իմանալու, թե դա քեզ ինչ կտա։ Դա անկախության մասին չի խոսում, հակառակի մասին է խոսում։

Կարճ ասած՝ երբ խոսում ենք Հայաստանի անվտանգային էս տագնապալի վիճակի մասին, հայտնվում են մարդիկ ու սկսում մեղադրել ռուսասիրության, ռուսամետության մեջ։ Մի անգամ էլ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ՝ ռուսների համար ես չունեմ անհանգստանալու առիթ, մեծ երկիր է, գերտերություն է ու հաղթելով գնում է․ այս պահին հայտարարված պատերազմ է մղում Ուկրաինայի, չհայտարարված պատերազմ՝ 100 երկրի դեմ ու հաղթելով գնում է․ ես մեր երկրի մասին եմ մտածում, մեր պագայի մասին․ ուզում եմ, որ ապագա ունենանք, անկախ, ինքնիշխան երկրի ապագա։

Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է պետականություն կորցնելու հավանականության մասին։ Նա այդ հավանականությունը դարձնում է իրականություն։

yerevan.today