Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխատաժողով՝ գլոբալ գինու շուկաներում Հայաստանի արտահանման ներուժը ընդլայնելու նպատակով ՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ Կառավարության միջոցներով մեկնարկել են Ջրառատ-Գյումրի ճանապարհի նորոգման աշխատանքները Իսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում Հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալները կներառվեն Ազգային գեոպորտալում Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում Ադրբեջանական նավթի գինն աճել է Լեհաստանում ուկրաինացի երեխաների վրա են հարձակվել Հանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե Վաղարշապատում հիմնանորոգվում է շուրջ 1.9 կմ ճանապարհահատված ԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրն ու ֆինանսական գործառնությունները

Աշխատաժողով՝ գլոբալ գինու շուկաներում Հայաստանի արտահանման ներուժը ընդլայնելու նպատակովՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում ենԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբԿառավարության միջոցներով մեկնարկել են Ջրառատ-Գյումրի ճանապարհի նորոգման աշխատանքներըԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայումՀանրային ենթակառուցվածքների տարածական տվյալները կներառվեն Ազգային գեոպորտալումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածումԱդրբեջանական նավթի գինն աճել էԼեհաստանում ուկրաինացի երեխաների վրա են հարձակվելՀանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՎաղարշապատում հիմնանորոգվում է շուրջ 1.9 կմ ճանապարհահատվածԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրն ու ֆինանսական գործառնություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՎայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինիՆախատեսվում է մանկապարտեզներում գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբըԳյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարարվելՄԱԿ-ը կոչ է արել առաջնահերթություն համարել երեխաների ու երիտասարդների թվային անվտանգությունըՀնդկաստանի պաշտպանության քարտուղարին ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունըԱդրբեջանում հետախուզվող լրագրողների հայտարարությունները որևէ կապ չունեն Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ․ ՌԴ ԱԳՆԻսրայելը հարվածել է ԻդլիբինՀայաստանը պետք է պարզաբանի սանիտարական խախտումների պատճառներըԱՄՆ-ն փոխել է Իրանի նկատմամբ մարտավարությունը․ CNNԲազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչքՔննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելուՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 19.08.2026ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու․ Գևորգ Պապոյան14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիրԸմբիշ Յուրիկ Մխիթարյանը դարձել է Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիրԻրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. ԹրամփՔննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներըԱդրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմՔՊ վարչության նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներըԲանակում շարունակվում են ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելմանն ուղղված հանդիպումներըՀայաստանի մի շարք հասցներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետՄոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ MoldpresԹրամփը քարտեզ է հրապարակել, որտեղ Հորմուզը նշված է որպես ԱՄՆ տարածքՀայաստանը թարմացնում է միգրացիոն քաղաքականությունըՈչինչ չի ջնջի միասին անցկացրած մեր ժամանակը. Վլադիմիր ԿլիչկոՈւիթքոֆի ու Քուշների գալը Կալուգայից Մոսկվա բարեկամների այց չէ. ՈւշակովՀորմուզի նեղուցում հարվածել են նավին, կա զոհԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվելՀայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտումՇինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհերՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԱմառային դպրոցը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանումՀարավային Կորեայում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրելԺամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը
Տեսանյութեր

Պոզով, պոչով ու նաև՝ ազգուտակով կոռուպցիան

Ես շատ վաղուցվանից լրատվական արխիվ եմ հավաքում, որտեղ ի մի եմ բերում բոլոր այն նյութերը, որ համարում եմ հետաքրքիր. կլինի արտաքին պարտք, կլինի պաշտոնյաների բանակից փախուստ, կլինի պաշտոնյաների և նրանց հարազատների հանցագործություններ, բիզնես գործունեություն և այլն. երկար չասեմ, դրանք հազարավոր ֆայլեր են, ինչը, ի դեպ, կարևոր եմ համարում ցանկացած լրագրողի համար։ Այդ ֆայլերից մեկը վերնագրված է «Կոռուպցիան Հայաստանում»՝ ըստ թվականների ու ամեն օր համակարգչումս բաց է․ որովհետև օր չկա, որ մի քանի բացահայտված փաստ դրանում չավելացնեմ։ 2023 թվականին հավաքած նյութերը կազմում են 454 էջ։ Պատկերացնում ե՞ք ծավալը։ Ընդամենը օրերս հրապարակվեց կոռուպցիայի ընկալման համաթիվը և հայտարարվեց, որ մեր երկրում կոռուպցիան գտնվում է անկառավարելի մակարդակում։ Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, վերցնում են ամենուր և ինչ պատահի։ Կոռուպցիայի թիվ 1 աղբյուրը պետական ու դատական համակարգն են։

Նախորդ ուրբաթ՝ փետրվարի 1-ին, մեկ օրում կոռուպցիոն երեք սկանդալի մասին իմացանք․ մեկը սննակության դատարանի դատավորի 150 հազար դոլարանոց կաշառքն էր։ Մյուս երկուը ավելի սկանդալային էին։ ԱԱԾ-ն, ՔԿ-ն մտել են էկոնոմիկայի նախարարություն և իրենց հետ տարել փոխնախարար Անի Իսպիրյանին։ Այդ գործի շրջանակներում ձերբակալվեց 7 հոգի, որից 4-ը՝ պաշտոնատար անձ, 3-ը՝ ոչ։ Ձերբակալվածների թվում էր, որ նաև կալանավորվեց, ԱԺ նախագահ Ալեն սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ ծառայության ձեռք բեռման մրցույթ է եղել, մասնակիցներից ընկերության տնօրենը, աշխատակիցների դրդմամբ, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամին ապօրինի կերպով դուրս են թողել մրցույթից, ու մրցույթում հաղթել է մրցակցից շուրջ երեք անգամ ավել գին առաջարկած ընկերությունը։ Գումարը կազմում է շուրջ 400 մլն դրամ կամ մեկ միլիոն դոլար։

Շատերին է հետաքրքրում, թե ինչու, ամեն դեպքում, կալանավորվեց ԱԺ նախագահի եղբոր կինը․ տարածված մի կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հատկապես գումարային հարցերով կոռուպցիոն աղմկահարույց ձերբակալությունները լինում են երկու դեպքում՝ կամ էնքան ակնհայտ է, որ չեն կարող չբացահայտել կամ էլ ամենավերևում չեն մուծվել։

Այլ խոսակցություններ ևս շրջանառվում են, թե ինչու կալանավորվեց հենց Ալեն Սիմոնյանի եղբոր կինը․ անկեղծորեն որ ասենք՝ էս ընթացքում լիքը կոռուպցիոն սկանդալներ ու կասկածներ են եղել իշխանական ներկայացուցիչների, նրանց ընտանիքի անդամների, նրանց տների, կարողությունների մասով, բայց Փաշինյանը միշտ արդարացրել է․ ու այս անգամ բռնելը խիստ տարօրինակ էր։

Օրինակ, դարձյալ ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ օդում տարածվող և համառորեն շրջանառվող լուրերն այն մասին են, որ սա ուղղակի իր անձնական վարկանիշը փրկելու համար է․ վեշլկա ու ցնցուխ շոուն Փաշինյանի վարկանիշը ոչ միայն չբարձրացրեց, այլև ավելի շատ ծաղրվեց, հեռացված մարզպետների մասին մոռացան արդեն հեռացնելու օրվա երեկոյան, և նոր, առավել հնչեղ թեմաներ են պետք՝ շոուն շարունակելու համար։ Օդում թևածող մյուս լուրերը այն մասին են, որ սա պարզապես ներթիմային ռազբորկաներ են․ իշխանության անդամների, նրանց ընտանիքների կոռուպցիոն գործունեության կամ դրա կասկածի մասին ամենաշատ ինֆորմացիաներ ովքե՞ր կարող են ունենալ, եթե ոչ նույն իշխանության այլ անդամներ։ ՔՊ-ական պատգամավորներ կան, օրինակ, որոնք պարզապես տանել չեն կարողանում Ալեն Սիմոնյանին․ որովհետև իրենք առավոտից իրիկուն անում են այսպես ասած՝ սև գործը, անիմաստ հայհոյում են, իմաստալից հայհոյվում, ԱԺ-ում վերջինն են կոճակ սեղմում, որ ընդդիմադիրների ելույթներից հետո պարտադիր մի բան գոնե հակադարձեն, արդարացնում են հողեր հանձնելը, Ալիևին արդարացնում են, ռուսներին վիրավորում են, իրենք դառնում են վիրավորանքի, հայհոյանքների առարկա, բայց իրենց փոխարեն հարստանում են վերևներում կանգնած այլ ՔՊ-ականներ, ընդ որում՝ ժամ առ ժամ։ Իրենք մրոտված, սևացած բանվորի աշխատանքն են անում, էն որ առավոտից իրիկուն հերթափոխով ածուխը լցնում են նավի մեջ, որ գնա, իսկ նավի վերևի հատվածում կայֆավատ են լինում մյուսները։ Ու ինչ է մնում անել, եթե ոչ նստել Փաշինյանի ականջներին ու իրար վրա գործ տալ։ Առաջ էդ մարդիկ կերազեին մի 200 հազար դրամ աշխատավարձ ստանային, հետո, երբ եկան դեպուտատ դարձան ու ստանում էին մինչև 1 միլիոն, բավարար էր իրենց, բայց հիմա տեսնում են արագ հարստացողներին, վախենում են իշխանությունից հեռանալու հեռանկարով և կատաղում են, որ թիմից որոշ մարդիկ արդեն միլիոններ են հետ գցել, իսկ իրենք, ինչպես Վահագն Ալեքսանյանն է իր մասին ասում, «ԿԻԱ»-ի հույսին է։ Ես ԱԺ-ում «երրորդ-չորրորդ» կարգի ՔՊ-ականների տրամադրություները ընկալում եմ․ իրենց հայհոյելու ֆոնին, իսկ ավելի շատ հայհոյվելու ֆոնին, նույն կուսակցության մյուս կերպարները միլիոնատերեր են, իսկ իրենք պարգևավճարների հույսին են։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, թե Հայաստանում կոռուպցիան իսպառ վերացել է, հետո երբ բազմաթիվ փաստեր էին բերում, արդարանում էր, թե՝ նկատի ունեմ համակարգային կոռուպցիան է վերացել։ Հարց ունեմ՝ եթե էկոնոմիկայի նախարարությունում խուզարկությունից հետո ձերբակալվում է 4 հոգի, այդ թվում՝ փոխնախարար, երբ առողջապահության նախարարությունում մեկ գործի՝ կորոնավիրուսի շրջանակներում կալանավորվում է փոխնախարարը, ու 10-11 հոգու նկատմամբ գործ է հարուցվում, եթե ձերբակալվում է նախարար՝ կոռուպցիոն գործով, եթե 71 իշխանական պատգամավորից 25-ի նկատմամբ վարույթ է հարուցում կոռւպցիայի կանխարգելման հանձնաժողովը, երբ հայտնի է, որ գրեթե չունեք մի ՔՊ-ական, որի բարեկամ, կնիկ, ամուսին չունենա կամ պետական գործի դասավորած, կամ պետության հաշվին ինչոր ծառայություն մատուցի, չունե՞ք, չէ՞, տղե՛րք, բա էլ համակարգային կոռուպցիան պոզով ու պոչո՞վ է լինում։ Ոչ միայն համակարգային է, այլ՝ բարձրագույն ղեկավարության ընտանիքներն էլ ինչպես պարզվում է, խառն են դրանց։

Նիկոլը շատ է սիրում ասել՝ կառավարությունը ընտանիք է, պետական բյուջեն էլ ընտանեկան բյուջե է։ Վերցնենք 8 հոգանոց ընտանիք, եթե դրա անդամներից երկուսը նարկաման են, մեկը գող, երկուսը հանցագործության համար նստել են՝ հոր հետ միասին, էլ տան մյուս 3 անդամի մասին առանց իմանալու ասում ես, չէ՞, որ առնվազն ահաջող ընտանիք է։ Դե բա էս մեծ ընտանիքում էլ որին ձեռք են տալիս, կոռուպցիոն սխեմա է։ Եթե Ազգային ժողովի նախագահը մի փոքր արժևորեր էն պաշտոնը, որում ինքն է գտնվում, ԱԺ նախագահի աթոռի անունը չարատավորելու համար միանգամից հրաժարական կտար․ նույնը էկոնոմիկայի նախարարը․ իր նախարարությունում 4 հոգու բռնել են, այդ թվում՝ իր տեղակալին։ Նամուսի հարց է։ Դա կոչվում է պատասխանատվություն ստանձնել։ Բայց դե ո՞ւմ եմ ասում։ Այդպես լինում է նորմալ ժողովրդավարական երկրում, ոչ թե «ժողովրդավարության» բաստիոնում, որտեղ միայն ժողովրդի անունն են օգտագործում։

Հաղորդման սկզբում խոսեցի մեկ օրում երեք կոռուպցիոն սկանդալի մասին՝ մեկը դատավորի 150 հազար դոլարը, մյուսը էկոնոմիկայի նախարարության և Ալեն Սիմոնյանի ընտանիքի արկածները․ իսկ երրորդը էլ ավելի սկանդալային է՝ հետաքննող լրագրողների բացահայտումն է․ Երևանի ավագանու ընտրություններում Ավինյանի և ՔՊ-ի քարոզարշավի համար հանգանակած գումարների հետքերով են գնացել․ այցելել են ՔՊ-ին 2,5 մլն դրամ նվիրավերած ընտանիքներ ու տեսել էին, որ նրանց մի մասը 2,5 միլիոն դրամ կյանքում չէր տեսել, էլ ուր մնաց նվիրեր ՔՊ-ին, մի մասը տեղյակ չէ, որ գումար է փոխանցել կամ ընտանիքի անդամները տեղյակ չեն։ Կասկածելի փողերով 500 միլիոն դրամ են հավաքել ՔՊ-ականները, արել են ճոխ քարոզարշավ ու տարել են 9 տոկոս ձայն։

Սա այն մասին է, որ Հայաստանում իշխող կուսակցությունը ուղղակի թաղված է կոռուպցիայի մեջ։ Այս իշխանությունը շատ է խոսում կոռուպցիայի մասին, թե՝ իրենք ճերմակ աղավնի են, չեն վերցնում․ ու թվում է իրենց, որ եթե շատ են խոսում, ուրեմն չկա։ ՔՊ-ական պատգամավորը մի 20 հազար դրամանոց կոնյակ է նվեր ստանում, հետ է տալիս, թե բա՝ անթույլատրելի է նվեր ընդունելը, բայց կողքից նայում ես՝ 500 մլն դրամ էնտեղ են փող լվացել, 400 մլն դրամ էնտեղ տենդեր են շահել, 340 մլն դրամ կերել են ինտենսիվ այգիների շրջանակներում։ Պապոյանը մի շիշ կոնյակը ձևական հետ է տալիս, ասում է չընկալվի կոռուպցիա, բայց Պապիկյանը 100 հազար դոլար նվեր է ստանում, դա համարում են արդար քրտինք։ Ու էդ ընթացքում էլ ՔՊ-ականներ կան, որ արդեն մի օրում երկու տուն են առնում, առավել համեստները՝ մի տարում երկու տուն, խեղճ հարիֆները՝ տարին մի տուն։ Պարեկը 20 հազար դրամ կաշառք էր վերցրել 100 հազար դրամանոց ակտը չգրելու համար, տարաք կալանավորիք, բայց որ իշխանության վերևներում ժամ առ ժամ հարստանում են, դա համարում են նորմալ։

Մոտավորապես հետևյալն է տեղի ունեցել, կարծում եմ․ եկել են իշխանության, մի որոշ ժամանակ չեն զբաղվել կոռուպցիայով, որովհետև դեռ ձևերը չեն իմացել, հետո մանրից տեսել են, որ չեն կարողանում կռավարել, վարի են տալիս, ամեն անգամ մի բան հանձնելուց կասկածել են, որ վերջները մոտ է ու սկսել են մտածել միայն իրենց անձնականի մասին՝ «ինչ կարող են՝ քերենք» սկզբունքով, որովհետև պաշտոնից հետո էլ կյանք կա, հո չե՞ն վերադառնալու իրենց նախկին կարգավիճակին։

Կարճ ասած՝ ՔՊ-ի ներքին խնդիրները հեչ, ինչքան ուզում են՝ ուտեն իրար․ բայց այստեղ հարցը հետևյալում է՝ եթե մեկ ոլորտի պատահաբար կպնում են, մեկ արտահոսքի արդյունքում ու էսպիսի կոռուպցիոն սկանդալ է ի հայտ գալիս, իսկ ի՞նչ կլինի իշխանափոխությունից հետո, երբ բացահայտվեն կոռուպցիոն բուրգերը։ Վստահաբար, հիմա բացահայտվում են կոռուպցիոն դեպքերի չնչին մասը, արդեն ասացի՝ որոնք։ Եթե չկայացած 1 տենդերի համար 7 հոգի ձերբակալվում է, այդ թվում՝ ԱԺ նախագահի ընտանիքից, բա կայացած հարյուրավոր տենդերների համա՞ր քանի հոգի կձերբակալվի, այդ թվում՝ ասֆալտի մագնատ նույն ընտանիքից․ չէ՞ որ պետգնումների կեսը մեկ անձից են ու՝ կոռուպցիոն կասկածներով։

yerevan.today