Փաշինյանն իր արարողակարգի պատասխանատուներին շորերից արագ է փոխում
Օրերս Նիկոլ Փաշինյանի որոշմամաբ Սուրեն Վարոսյանն ազատվեց վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից: Նա այդ պաշտոնում էր 2021 թվականի օգոստոսից, իսկ նույն թվականի սեպտեմբերից էլ համատեղութամբ ստանձնել էր վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պարտականությունները, գրում է yerevan.today-ը:
Ինչպես մնացած պետական կառույցներում, այստեղ ևս 2018-ից ի վեր մի շարք նշանակումներ և պաշտոնանկություններ եղան: Նույն մարդիկ մի քանի անգամ նշանակվեցին, հետո ազատվեցին: Ինչպես մնացած դեպքերում, այս ոլորտում ևս հանրությունը չիմացավ, թե կոնկրետ ինչ թերացումների համար են լինում պաշտոնանկությունները:
Այսպես, ներկայացնենք՝ Նիկոլ Փաշինյանի նշանակումից հետո ովքեր են եղել այս պաշտոններում:
2018-ի հունիսի 11-ին Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու: Ապա շուրջ մեկ տարի անց՝ 2019-ի ապրիլի 2-ի որոշմամբ ազատվել է պաշտոնից:
2019-ի հուլիսի 17-ին Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու, ապա 2021 թվականաի օգոստոսին ազատվել զբաղեցված պաշտոնից:
Մանվել Ավետիսյանը ստանձնում է 2018 -2020թթ Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնը: 2020 թվականից այդ պաշոտնը զբաղեցրել է Էդուարդ Հարությունյանը, որն աշխատանքից ազատվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակից սկսած արարողակարգի բաժնի պետի պարտականությունները կատարում էր բաժնի պատասխանատու Սուրեն Վարոսյանը։
Իսկ 2023 թ. սեպտեմբերի 22-ից Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնում նորից նշանակվում է Մանվել Ավետիսյանը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից