Երթևեկության կանոնների խախտման տուգանքը կարող է զեղչվել 20, այնուհետև՝ ևս 30 տոկոսով
Հայաստանում երթևեկության կանոնների խախտման համար տուգանքը կզեղչվի 20 տոկոսով, եթե քաղաքացին ցանկություն հայտնի տուգանքի մասին ծանուցումը ստանալ իր էլեկտրոնային փոստին, այլ ոչ թե թղթային տարբերակով։ Այս պարագայում, օրինակ, 5000 դրամ տուգանքը կդառնա 4000 դրամ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:
Ներկայումս տեսալուսանկարահանման սարքերով արձանագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում գործում է ծանուցման թղթային եղանակը: Կառավարությունը արդարացված չի համարում թղթային ծանուցումների համար տարեկան շուրջ 1.5 մլրդ դրամի չափով գումար հատկացնելը: Հետևապես, նախատեսել են միջանկյալ լուծում:
«Եթե մեր քաղաքացիները կհանձնեն այնպիսի էլեկտրոնային փոստի հասցե, որի միջոցով ցանկություն կունենան խախտումների ծանուցումները ստանալ, այլ ոչ թղթային ծանուցման եղանակով, այդ դեպքում մենք օրենքի նախագծով նախատեսում ենք 20 տոկոս զեղչ՝ նախնական նշանակված տուգանքի նկատմամբ: Եթե գործ ունենք 5 հազար դրամ տուգանքի հետ, և, եթե անձը տրամադրում է իր էլեկտրոնային փոստի հասցեն, ապա տուգանքի նշանակված չափը դառնում է 4000 հազար դրամ»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ցանկանում են քաղաքացիներին հնարավորինս բերել թվայնացման դաշտ:
Պետությունը արձանագրել է՝ կան չկատարված մի շարք ակտեր, որոնք գտնվում են Հարկադիր կատարման ծառայությունում: Դրանք շուրջ 8 մլրդ դրամի չափով դեռևս չկատարված են: Նկատի ունենալով, որ այս տուգանքների կատարման ապահովումն առաջացնում է նաև սոցիալական լարվածություն, նաև առաջ են գալիս պետության վրա ռեսուրսի ծախսման հետ կապված լրացուցիչ պարտավորություններ՝ պետությունը սահմանում է որոշակի բոնուսային համակարգ քաղաքացիների համար:
«Եթե քաղաքացին 15-օրյա ժամկետում կվճարի սահմանված տուգանքը, ապա նրա համար տուգանքի նկատմամբ կգործի 30 տոկոս զեղչի կանոնը: Այսինքն՝ եթե տուգանքը վճարված լինի 70 տոկոսի չափով, ապա պարտավորությունը համարելու ենք ամբողջությամբ կատարված»,-ասաց փոխնախարարը:
Ընդ որում, էլեկտրոնային տարբերակով խախտման վերաբերյալ որոշումը ստանալիս կարելի է օգտվել և 20 տոկոս զեղչի արտոնությունից և 15-օրյա ժամկետում վճարելու դեպքում 30 տոկոս զեղչի կանոնից: Ի սկզբանե կիրառվում է էլեկտրոնային ծանուցման համար նախատեսված զեղչը, որի հաշվարկի արդյունքում է միայն կիրառվում ևս 30 տոկոսի կանոնը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը