Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովին ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Իրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով Հաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներում Ալեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ) Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով ՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվություն Ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ
Հայաստան

Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով

Hetq.am-ը գրում է, 2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրոն» ՍՊ ընկերությունը պայմանագիր են կնքել, որի համաձայն՝ ընկերությունը ՀՈԱԿ-ին պետք է մատակարարեր 100 հատ ծիրանենի՝ «Երևան» տեսակի, այն նաև հայտնի է շալախ անունով։ Պայմանագրի տվյալներով՝ մեկ ծիրանենու գինը 19 500 դրամ է։ Պայմանագրի ընդհանուր գինը 1 950 000 դրամ է։ Նմանատիպ մեկ այլ պայմանագիր կնքվել է 2022-ի ապրիլի 4-ին, նույն ընկերության հետ, ըստ որի՝ ՀՈԱԿ-ին մատակարարվել են տարբեր տեսակի ծառեր, այդ թվում՝ ծիրանենի «Երևան», մեկ հատի գինը՝ 2 400 դրամ։ Պայմանագրով գնվել է 50 հատ, ընդհանուր գինը՝ 120 000 դրամ։

 

«Հետք»-ը հարցում էր ուղարկել ՀՈԱԿ-ին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն գնի, երկու պայմանագրերի գնային տարբերության և այլ հարցերի վերաբերյալ: Հարցերը հիմնականում անպատասխան են մնացել։ 2022-ի ապրիլի 4-ին կնքված պայմանագրին նախորդած հայտարարության մեջ ՀՈԱԿ-ի կողմից գին սահմանված չէ, իսկ 2023-ի փետրվարի 16-ին կնքված պայմանագրին նախորդած հայտարարության մեջ ծիրանենու համար նշված է 20 000 դրամ գին։ Ընկերությունը միակն էր, որը «Երևանի» ծիրանենու համար մասնակցել է մրցույթին և առաջարկել 19 500 դրամ։ Այս երկու պայմանագրի գնման հայտարարության մեջ, բացի ապրանքից, ներառված են նաև տեղափոխումը, ապահովագրությունը, հարկերը և այլն։ Հիմնական տարբերությունը ծառերի տեխնիկական բնութագրի մեջ է։ Երկու գնումների համար էլ մրցույթները իրականացվել են գնանշման հարցմամբ։ Այսպիսով՝ այս երկու գործարքի մեջ տարբերությունը մեծ չէ, բայց ծառերի համար առաջարկվող գինը մոտ 8 անգամ ավելացել է։

Ինչո՞վ է պայմանավորված գների նման տարբերությունը


«Հետք»-ը խնդրել էր պատասխանել հարցերին՝ ինչու՞ է մեկ ծառը գնվել 19 500 դրամով, եթե դրա շուկայական արժեքը տատանվում է 1 500-2 000 դրամի սահմաններում, և ինչու՞ են այս երկու պայմանագրով գնված ծիրանենիների գներն այսչափ տարբերվում։ ՀՈԱԿ-ից հստակ պատասխան չստացանք։ Այս մասով միայն նշվում է, որ գնված ծառերը ունեցել են հստակ տեխնիկական բնութագիր։

Տեխնիկական բնութագրերը

Վերոնշյալ երկու պայմանագրում առկա տեխնիկական բնութագրերը տարբերվում են, բայց դրանց տարբերության արդյունքում գնային առաջարկը փոխվել է՝ 2 400-ից դառնալով 19 500 դրամ։ Ի՞նչ տարբերություններ կան այդ ծառերի միջև, որ գումարը ավելացել է 17 100 դրամով։

2023-ի փետրվարի 16-ին կնքված պայմանագրում նշված տեխնիկական բնութագիրը․

19 500 դրամով գնված ծառը 2 մ և ավելի բարձրություն ունի, բնի պարագիծը՝ 10-12 սմ, ուղղաձիգ, շտամպը՝ 1․7-1․8 մ, սաղարթի 7-8 ճյուղով, ճյուղերի երկարությունը 60-70 սմ և ավելի է, փակ արմատային համակարգով։
2022-ի ապրիլի 4-ին կնքված պայմանագրում նշված տեխնիկական բնութագիրը․

2 400 դրամով գնված ծառը 1․8-2․2 մ բարձրություն ունի, ցողունի տրամագիծը՝ 2․5-3․5 սմ, սաղարթը՝ 2-3 ճյուղով, փակ արմատային համակարգով։ Նաև նշված է՝ d = 0.4 մ, H = 0.4 մ։
Ինչպես արդեն նշել ենք, գնային նման տարբերության և մեկ ծառը 19 500 դրամով գնելու վերաբերյալ հարցերին ՀՈԱԿ-ից կոնկրետ պատասխան չենք ստացել։ Մենք ինքներս փորձեցինք գնել նմանատիպ ծառ և հասկանալ, թե ինչ գնային տարբերակներ կան՝ ըստ ծառի չափերի։

Այս ծառը մենք գնել ենք 1 500 դրամով։ Տնկիների վաճառքով զբաղվողները մեզ ասացին, որ հենց այդպիսի ծառ, որը գնել է ՀՈԱԿ-ը՝ փակ արմատային համակարգով, տարվա այս հատվածում չենք կարող գնել, քանի որ պտղատու ծառերը հիմնականում պահում են հողի մեջ։ Փակ արմատային համակարգ ստանալու համար մենք ծախսեցինք 700 դրամ։ ՀՈԱԿ-ի գնած ծառի նման ծառ գնեցինք 2 200 դրամով։ Իհարկե, այս գնման մեջ ներառված չեն տեղափոխումը, ապահովագրությունը և հայտարարության մեջ նշված մի քանի հանգամանքներ։

Վաճառող ընկերության սեփականատիրոջ մեկնաբանությունը՝ պայմանագրերի վերաբերյալ

Ընկերության սեփականատեր Հայկ Վարդանյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հարցրինք՝ ինչո՞վ է պայմանավորված այսպիսի գնային առաջարկը, և երկու պայմանագրի միջև գնային նման տարբերությունը։

«Չափի տարբերությունն է և ծառերի տարիքի հետ կապված տարբերությունն է, ընդեղ (19 500 դրամ արժեցող ծառը) փակ արմատային համակարգով է եղել, դրան նախորդողը (2 400 դրամ արժեցող ծառը) հողագնդով է եղել։ Վերջին տարվանը ավելի մեծ էր, այսինքն՝ ինքը մի քանի տարվա խնամքի ծախսեր է իրա մեջ ներառել, ու ինքնարժեքը մեծացել է։ Ավելի մեծ հասուն ծառեր են եղել, և՛ ուղղության ստվոլով, և՛ մնացածով։ Բնականաբար, ինչքան ծառը մեծանում է, այնքան խնամքի ծախսերն են մեծանում, դրանք ինքնարժեքի հետ մեծացող գործոններ են։ Ծառը պահել մեծացրել ես։ Ե՛վ պարարտանյութը, և՛ թունաքիմիկատը, և՛ մնացած խնամքի ծախսերը գումարում ես իրար, էտ գինն ա ստացվում»,- ասաց Հայկ Վարդանյանը։

Հայկ Վարդանյանի խոսքով՝ ծառերը աճեցվել են ընկերությանը պատկանող տնկարանում։

Վաճառող ընկերությունը և սեփականատերը

«Գնումների աջակցման խորհրդատվական կենտրոն» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2021-ի մայիսի 7-ին։ Պետական գնումներին առաջին անգամ մասնակցել է մոտ մեկ ամիս անց։ Ընկերությունը ստեղծումից ի վեր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ կնքել է չորս պայմանագիր։ Պայմանագրերը կնքվել են թփերի կամ ծառերի գնման նպատակով։ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրոն» ընկերությունը պայմանագրեր է կնքել նաև պետական այլ մարմինների հետ, որոնց մատակարարել է օրինակ՝ շինանյութ, բանջարեղեն, սննդամթերք, մետաղական դարակաշար, տնտեսական, կենցաղային ապրանքներ և այլն։ Չնայած սրան՝ ընկերության գործունեության տեսակը, ըստ ՊԵԿ-ի տվյալների, թարմ մրգերի և բանջարեղենի մեծածախ առևտուրն է։

Ընկերության 100% բաժնեմասերը պատկանում են Հայկ Վարդանյանին, որը Վեդի համայնքի ավագանու անդամ Վահագն Վարդանյանի եղբայրն է։ Հայկ Վարդանյանը նախկինում աշխատել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում որպես գործերի կառավարման և գնումների բաժնի պետ, իսկ մինչ այդ պաշտոնը նույն հիմնարկում՝ որպես գնումների գլխավոր մասնագետ (տեղեկատվությունը Հայկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից)։

Որտե՞ղ են տնկվել ծառերը

«Հետք»-ը գրավոր հարցմամբ խնդրել էր տեղեկացնել՝ որտեղ են տնկվել այդ ծառերը։ ՀՈԱԿ-ից պատասխանեցին, որ ծառերը տնկվել են Փառքի անտառում, Ծիծեռնակաբերդի բարձունքում, Ավան վարչական շրջանի մուտքի մոտ գտնվող անտառտնկարկում։ Մենք այցելեցինք Փառքի անտառի տարածք՝ փորձելով գտնել տնկված ծառերը։ ՀՈԱԿ-ը այդ տարածքը բաժանել է հատվածների և քառակուսիների։ Հարցմամբ խնդրել էինք նաև հայտնել, թե ի՞նչ նպատակով են գնվել ծիրանենիները։ ՀՈԱԿ-ից տեղեկացրին, որ ծառերը գնվել են քաղաքային կանաչապատման՝ ուրբան անտառների լանդշաֆտային բաղադրիչ մասերի դիմային հատվածների ընդգծման նպատակով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում