ԵՊՀ-ում բնական կարիքները հոգալը լուրջ խնդիր է դարձել
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ ԵՊՀ դասախոսներից տարօրինակ բողոք ստացանք․ 1 ամսից ավելի է՝ վերանորոգում են բուհի զուգարանները, ինչն անհարմարություններ է ստեղծել իրենց համար: ԵՊՀ-ում 5-6 դասաժամ ունեցող դասախոսները չգիտեն որտեղ հոգալ իրենց բնական կարիքները։ ԵՊՀ խոսնակը մեզ փոխանցեց, որ բոլոր սանհանգույցները չեն վերանորոգվում։
«Միաժամանակ վերանորոգվում են այն սանհանգույցները, որոնք տեղակայված են մեկ ուղղությամբ։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տարիների ընթացքում չենթարկվելով վերանորոգման՝ ամբողջ համակարգն է դարձել փոփոխման ու վերանորոգման ենթակա, ուստի հատվածային լուծումներ իրականացնելու հնարավորություն չի եղել։ Այսինքն՝ հնարավոր չէ մեկ հարկի սանհանգույցները վերանորոգել, անհրաժեշտ է փոխել նաեւ ամբողջ խողովակաշարը, որն անցնում է տարբեր հարկերով»։
ԵՊՀ-ն կարեւորում է մարդկանց համար ուսման ու աշխատանքի պատշաճ, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմաններ ստեղծելը: Իսկ մարդիկ բողոքում են, թե ինչու ամռանը չեն նորոգել, եւ հիմա «ոտնահարվում է բնական կարիքները հոգալու իրենց իրավունքը»»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը