Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովին ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Իրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով Հաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներում Ալեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ) Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով ՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվություն Ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ

Այդ ո՞ւր, Մակինտոշ, առանց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի. Նիկոլ Փաշինյանի շոուի մեջ գլխավոր դերակատար է պակասում

168.am-ը գրում է. Նախորդ շաբաթն առանձնացավ Նիկոլ Փաշինյանի մարզային գաստրոլներով ու նրա կողմից «սանտեխնիկ» օպերացիայի իրականացմամբ: Ըստ էության նրան հաջողվեց հերթական անգամ հասնել իր նպատակին՝ հասարակությանը շեղելով իրական օրակարգերից: Անշուշտ, այստեղ Փաշինյանն անգերազանցելի է. մեծ տաղանդ է պետք ցնցուղը քանդելու ու այն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) կին նախարարի ձեռքը տալու համար ուղեկցող տեքստով՝ գնացեք, տեսեք՝ ինչքան է գրված փաստաթղթերում ու ինչքան է նրա իրական գինը:

Ի դեպ, փոխանակ այդօրինակ ստորացումից հետո ԿԳՄՍ նախարարը գոնե իր համար եզրակացություն աներ, չենք ասում՝ կոնկրետ քայլերի դիմեր, ինչը, բնականաբար, չէր անի՝ դատելով նրա վախեցած տեսքից, այլ գոնե իր մեջ որոշակի հարցերի պատասխաններ փնտրեր, այսօր նա հրաժարվեց իր սեփական ազգանունից:

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանն ասաց՝ «Ուշադի՛ր նայեք տեսանյութը. Այդ հանձնարարությունն ինձ չի ուղղված»:

«Կախիչ» շոուն, որը, չի բացառվում՝ բավականին մանրակրկիտ մշակված էր, դարձավ Արմավիրի ու Լոռու մարզպետների, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնանկության պատճառ:

 Համեմատության համար նշենք, որ, օրինակ, նախորդ տարի Ազատ գյուղի զինվորական կացարանում ողջակիզված 15 զինվորների ողբերգական դեպքից հետո որևէ մեկը պաշտոնանկ չարվեց:

Ուշագրավ է, որ այս շոուն բեմադրելու ու իրականացնելու ընթացքում անտեսվեց ձկան գլուխը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որովհետև եթե իսկապես այդ պաշտոնանկությունները վատ կատարված աշխատանքի արդյունք էին, ապա ինչո՞ւ որևէ կերպ չշրջանառվեց Տիգրան Խաչատրյանի անունը, ով Փաշինյանի կողմից կառուցվող կամ վերակառուցվող դպրոցների և մանկապարտեզների՝ անձամբ ստուգելու իրական մեղավորներից է, իսկ գործընթացը հետևանք է անարդյունավետ կառավարման։

Այսպես, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում ամրագրված է, որ Կառավարությունը նախատեսում է մինչև 2026թ. կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ ու նախակրթարան՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով։

Այս գործընթացի (300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման և հիմնանորոգման) համակարգումը վերապահված է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ինչը նրա և իր գրասենյակի, ըստ էության, միակ լուրջ գործառույթն է, քանի որ Տիգրան Խաչատրյանը, մեծ հաշվով, զբաղված է իր գործառույթների պատվիրակմամբ։

Այլ կերպ ասած՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իրեն վերապահված գործառույթները գեղեցիկ և սահուն կերպով բրթում է այլ գերատեսչությունների՝ նախարարությունների, կառավարությանը կամ վարչապետին ենթակա մարմինների վրա։ Սրա մասին մանրամասներ կներկայացնենք մեկ այլ առիթով:

Փաստացի փոխվարչապետ Խաչատրյանը ցանկանում է ազատվել նաև 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման ու հիմնանորոգման աշխատանքների համակարգումից, սակայն այն իր վրայից ցրել չի կարողանում, որովհետև 168.am-ի տեղեկություններով՝ նախ Նիկոլ Փաշինյանն անձամբ իրենից է պահանջում և շատ հաճախ մեյլային նամակագրությամբ «օդ հանում» Խաչատրյանին՝ համակարգման կարողությունների բացակայության համար, և երկրորդ՝ այս բազմակոմպոնենտ հարցը պահանջում է տարբեր նախարարությունների և մարմինների աշխատանքների ներդաշնակեցում, որը, սակայն, փոխվարչապետ Խաչատրյանը, փաստորեն, փառահեղորեն տապալել է։

Հիմա հարց՝ էդ ո՞նց եղավ, որ ձկան գլխին ոչինչ չեղավ, ինչպե՞ս եղավ, որ 2 մարզպետ ու մեկ նախարար պաշտոնազրկվեցին, բայց գործընթացը համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի կողքով քամի չանցավ, այն Տիգրան Խաչատրյանի, ով 44-օրյա պատերազմից հետո հնարավոր իշխանափոխության վտանգի հոտն առնելով՝ 2020թ. «թռել» էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, որտեղ ևս ամեն ինչ հետևողականորեն ձախողել էր։

Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանը կարող էր իր համար գերակա համարվող ոլորտներից մեկի համակարգումը վերապահել ամեն ինչ հետևողականորեն տապալող Տիգրան Խաչատրյանին։

Ի դեպ, կառավարությունում կատակում են՝ Տիգրան Խաչատրյանն անգամ իր գրասենյակը չի կարողացել համալրել բարձրորակ կադրերով, որտեղ աշխատավարձերն անհամեմատ բարձր են։

Ըստ էության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում այժմ աշխատում են միջինից ցածր որակավորում ունեցող անձինք, քանի որ բարձր որակավորում ունեցող անձինք, 168.am-ի տեղեկություններով՝ հրաժարվում են աշխատել ամեն ինչ ցրող փոխվարչապետի սթաֆում։

Գուցե Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Խաչատրյանն այս ոլորտի համակարգումը տապալելու է, և փորձում է Խաչատրյանի անփառունակ գործունեության հաշվին հերթական շոուն և սեփական PR-ն իրականացնել։

Մի կարևոր հանգամանք ևս. Տիգրան Խաչատրյանի նկատմամբ Փաշինյանի «դաբրոն» պայմանավորված է ԱԺ ՔՊ-ական օլիգարխ-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի բարձր հովանիով: Այլ կերպ ասած, ինչպես մերձիշխանական միջավայրում բոլորին է հայտնի, Տիգրան Խաչատրյանի կուրատորը Խաչատուր Սուքիասյանն է: Հիմա հասկանալի է, չէ՞, թե ինչպես է Խաչատրյանին հաջողվում «պլստալ»: