Մահացել է լեգենդար Ֆրանց Բեկենբաուերը
78 տարեկանում մահացել է Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, մյունխենյան ակումբի նախկին նախագահ Ֆրանց Բեկենբաուերը, հաղորդում է sport.sky.de-ն։
Գերմանիայի հավաքականի կազմում Բեկենբաուերը դարձել է աշխարհի չեմպիոն (1974), փոխչեմպիոն (1966), բրոնզե մեդալակիր (1970), Եվրոպայի չեմպիոն (1972) եւ փոխչեմպիոն (1976)։
Գերմանիայի հավաքականում Բեկենբաուերը մասնակցել է 103 հանդիպման, խփել 14 գոլ։ Նա համարվում է լավագույն պաշտպաններից մեկը պատմության մեջ։
1964-1977 թվականներին «Բավարիայի» հետ Բեկենբաուերը դարձել է Գերմանիայի քառակի չեմպիոն, քառակի գավաթակիր, Եվրոպական չեմպիոնների եռակի գավաթակիր։
1972 եւ 1976 թվականներին նա արժանացել է «Ոսկե գնդակի»։
Մարզչական կարիերայի ընթացքում Բեկենբաուերը գլխավորել է Արեւմտյան Գերմանիայի հավաքականը (1984-1990), ֆրանսիական «Մարսելը» (1990-1991) եւ «Բավարիան» (1994-ին, 1996-ին)։ Գերմանիայի թիմը նրա ղեկավարությամբ դարձել է 1986թ․ աշխարհի փոխչեմպիոն, 1990թ․ աշխարհի չեմպիոն։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է