«Սա մոնոներկայացում չէ». Ավինյանն անջատեց Մարությանի միկրոֆոնը, «Ազգային առաջընթացը» բոյկոտեց նիստը
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթը ավագանու նիստում կիսատ մնաց, քանի որ ըստ կանոնակարգի ելույթի համար նախատեսված 5 րոպե ժամանակը սպառվել էր։
«Ավագանու ելույթների համար նախատեսված է 5 րոպե»,- նշեց Ավինյանը, ինչին ի պատասխան Հայկ Մարությանն ասաց, որ անգիր գիտի կանոնակարգը։
Ավինյանը նշեց, որ Մարությանն իր ելույթում խոսի այն թեմայի մասին, որը քննարկվում է ավագանու նիստում. «Սա մոնոներկայացում չէ, սա ավագանու նիստ է, հարց ենք քննարկում։ Եկեք այս կետում սպառենք»։
«Շատ տարօրինակ է, որ որոշում է ընդունվել, որ առաջվա 10 րոպեի փոխարեն, որ ամեն խմբակցությունից մեկը տարող էր 10 րոպե ելույթ ունենալ, դարձել է 5 րոպե»,- նշեց Մարությանը։
«Խախտում եք կանոնակարգը, խնդրում եմ միկրոֆոն անջատեք։ Այստեղ վերին արտի ցորեն կա՞, չի կարելի 2-3 նիստ բացակայել, հետո գալ ու 40 րոպե ելույթ ունենալ»,- ասաց Ավինյանը։
Մարությանի միկրոֆոնն անջատելուց հետո ավագանու նիստը բոյկոտեցին «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին