Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ազատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ) Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներ Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ) Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ Ուիթքոֆ Հանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ) ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարք Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարի

Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել է
Հայաստան

«Զանգեզուրի միջանցքին» այլընտրանք առաջարկելով Իրանը մի քանի նպատակ է հետապնդում. Փույա Հոսսեինի

Իրանը արդեն երկար տարիներ իր կարմիր գծերը գծել է և բոլոր կողմերին պարբերաբար հիշեցնում է դրանց մասին՝ տարածքային ամբողջականության, սահմանների անփոփոփոխության, աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիության սկզբունքների մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստան–Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի ղեկավար Փույա Հոսսեինին:

Նրա խոսքով, Իրանը նաև մտահոգված է «Զանգեզուրի միջանցքի» հարցով. «Իրանը փորձեց «Զանգեզուրի միջանցքին» այլընտրանք ճանապարհ ստեղծել: Իհարկե, Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ միշտ էլ եղել է, բայց հիմա խոսքը երկաթգծի և ավելի լավ ճանապարհների մասին է, և այդ ճանապարհները կլինեն Իրանի վերահսկողության տակ: Դրանով Իրանը մի քանի նպատակ է հետապնդում: Նախ չեզոքացնում է «Զանգեզուրի միջանցքը», այլընտրանք առաջարկելով: Երկրորդը, եթե Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը Իրանի վերահսկողության տակ է, Իրանը պահպանում է իր ազդեցությունը Ադրբեջանի և Թուրքիայի վրա, և Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում էլ ավելի է մեծանում: Դա նաեւ չեզոքացնում է հակառակորդի նկրտումներն ու նպատակները»,-ասաց Հոսսեինին:

Նա նկատեց, որ Իրանը միշտ փորձել է անկախ քաղաքականություն վարել Հարավային Կովկասում. «Մինչև Արցախի պատերազմը Ռուսաստանի դերն էր մեծ Հարավային Կովկասում: Ուկրաինայի պատերազմից հետո ՌԴ դերը թուլացել է և Իրանի շահերը վտանգված են, և Իրանը փորձում է իրեն նոր ձեւով դիրքավորել տարածաշրջանում և ամրապնդել իր դիրքերը: Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են այդ հարցերում: Իրանը փորձում է չեզոքացնել բոլոր վտանգները, որոնք սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը»:

Փույա Հոսսեինին հայտարարեց, որ Իրանի քաղաքական ղեկավարների սեղանին բոլոր սցենարները գոյություն ունեն. «Իրանը եւ քաղաքական, եւ ռազմական մեսիջներ է ուղարկել բոլոր կողմերին՝ ներկայացնելով իր դիրքորոշումը: Վերջերս Իրանի նախագահը ռազմական շքերթի ժամանակ ընդգծեց, որ իր զինված ուժերը չեզոքացրել են «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը եւ թույլ չեն տվել աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխություն Հարավային Կովկասում: Սա ցույց է տալիս, որ Իրանը նաեւ ռազմական ուժով պատրաստ է պահպանել իր կարմիր գծերը:

Իհարկե, Իրանի դերը մեծ է Հարավային Կովկասում եւ թույլ չի տա, որ ռազմական գործողություններ տեղի ունենան, փորձում է բոլոր կողմերին սեղանի շուրջ հավաքել եւ թույլ չտա լարվածություն: Լարվածության մեծացմամբ շահագրգռված են Ադրբեջանը, Թուրքիան, ինչպես նաեւ նրանց հետուում կանգնած ուժերը: Իրանի գործունեությունն ուղղված է եղել նրան, որ չեզոքացնի ռազմական գործողությունների հնարավորությունները»,-ասաց նա: