Ինչո՞ւ է վարչապետին ուղեկցող մեքենաների թիվը 10-ով ավելացել (տեսանյութ)
Մի շարք մարմինների բյուջեները նախատեսվում են վարչապետի աշխատակազմի տողով, դրանք են տեսչական մարմինները, ԱԽ գրասենյակը, քաղծառայության գրասենյակը, տեսչական մարմինների համակարգման գրասենյակը, Մարդու իրավունքների եվրոպական ներկայացուցչի գրասենյակը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ 2024-ի բյուջեով վարչապետի աշխատակազմի ծախսերչն ավելացվել են;
«Այսինքն այդ 24,5 մլրդ դրամը նախատեսված է այս բոլոր մարմինների գործունեության ապահովման համար»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ծառայողական ավտոմեքենաների կրճատմանը, Արմենակ Խաչատրյանն ասա,ց որ դա կառավարության ստանձնած հանձնառությունն է, որը հստակ քայլ առ քայլ առաջ է գնում:
«Ինչ վերաբերում է վարչապետի աշխտակազմի ծառայողական ավտոմեքենաների թվի կրճատմանը, ես այս պահին կոնկրետ թիվը չեմ հիշի, բայց անցած տարի 70 կամ ավելի մեքենաներից հիմա 40 ավտոմեքենա կա վարչապետի աշխատակազմում: Ընդ որում, այդ 40-ի մեջ միայն ծառայողական մեքենաներ չեն:
Այնտեղ կան նաեւ ավտոբուսներ, որոշակի տրանսպորտային միջոցներ: Կոնկրետ ծառայողական ավտոմեքենաները, այնպիսին, ինչպիսին դուք եք հասկանում, վարչպետի աշխատակազմի բալանսում, վարչապետին սպասարկող մեքենան է, փոխվարչապետներին սպասարկող մեքենաներն են, վարչապետի աշխատակազմի ղեկավարին սպասարկող մեքենան է, ԱԽ քարտուղարին սպասարկող մեքենան է, նախկին նխագահներին սպասարկող մեքենաներն են: Մնացածը հերթապահ սպասարկող ավտոմեքենաներ են, որոնցից ըստ անհրաժեշտության օգտվում են աշխատակազմի բոլոր աշխատակիցները, այդ թվում ես:
Օրինակ, այսօր ես եւ իմ գործընկերները նույն մեքենայով, համապատասխան զեկլուցագրի հիման վրա մեզ տրամադրված մեքենայով եկել ենք ԱԺ եւ այստեղից գնալու ենք վարչապետի աշխատակազմ: Ես այդ մեքենայով տուն չեմ գնում, տնից աշխատանքի չեմ գնում»,-ասաց նա:
Արդհարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին սպասարկող ուղեկցող մեքենաների թիվը 10-ով ավելացել է, Արմենակ Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ չի ավելացել 10-ով: Ես գիտեմ՝ այդ հարցը որտեղից է գալիս, կառավարության 1666 որոշման մասին է խոսքը: Մենք այդ որոշմամբ հստակ սահմանափակել ենք ծառայողական ավտոմեքենաների օգտագործումը: Այսինքն կառավարության որոշումով սահմանափակվել է, թե որոնք են ծառայողական ավտոմեքենաները:
Դա նոր որոշում է, նախկինում չի եղել, որ ասում եք՝ 10-ով ավելանում է: Բոլոր մարմինների համար նախատեսված է յուրաքանչյուր 100 աշխատողի կտրվածքով մեկ սպասարկող կամ հերթապահ ավտոմեքենա: Բայց հաշվի առնելով, որ վարչապետի աշխատակազմում կա առանձնահատկություն, այսինքն վարչապետի այցերն են կազմակերպվում, օրինակ, մարզ այցելության ժամանակ կոնկրետ աշխատակազմ պետք է վարչապետի հետ գործուղվի, ապա այդ դեպքում վարչապետի աշխատակազմը անհրաժեշտություն ունի որոշակի տարբերվող թվաքանակով մեքենաներ ունենալու:
Բայց այդ 10 մեքենաները մտնում են իմ նշած 40 ավտոմեքենաների մեջ, որը անցած տարի է նվազեցվել, դարձել 40: Հաջորդ տարի այս թիվը կամ կմնա նույնը, կամ կկրճատվի: նորից եմ ասում, դրանք ծառայողական ավտոմեքենաներ չեն, որեւէ կոնկրետ անձի համար նախատեսված չեն, բխում են որոշակի գործառույթի կատարումից»
Հարցին, թե արդյոք վարչապետի աշխատակազմին սպասարկող նաեւ հեծանիվ կա, Արմենակ Խաչատրյանն արձագանքեց. «Ես համարեմ, որ չեմ լսել ձեր հարցը»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել