ArtsakhX-ը կաշխատի անգամ ինտերնետի անջատման դեպքում
Արցախի կառավարության և Zangi ընկերության միջև ստորգրվել է հուշագիր՝ կապի ժամանակակից և պաշտպանված համակարգ ստեղծելու մասին։ Պրոյեկտը կանվանվի ArtsakhX։ Ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ աշխատանքները դեռ 6 ամիս առաջ են սկսել և համակարգը շատ շուտով հասանելի կլինի բոլոր արցախցիների համար։ ArtsakhX-ը ունի հետևյալ առանձնահատկությունները՝
-Կոդավորված է ՆԱՏՕ-ի կողմից հաստատված Military Grade End-to-End AES-GSM-256 ալգորիթմով։
-Սերվերները և ամբողջ տվյալները գտնվելու են Արցախի Հանրապետության տարածքում։
-Արցախի ինտերնետից անջատման դեպքում շարունակելու է աշխատել ապահովելով կապ Արցախի ներսում։
-Թշնամու կողմից ՌԵՊ ռադիոէլեկտրոնային համակարգերով կապի ճնշման և նրա վատացման պայմաններում կարողանում է ապահովել տվյալների փոխանցում։
ArtsakhX-ը աշխարհում եզակի լուծում է, որը իրականացնում է քաղաքացիական GSM օպերատորի և մեսենջերային համակարգի ինտեգրացիա: Այն թույլ է տալիս ռազմականացնել քաղաքացիական ենթակառուցվածքները։ ArtsakhX-ը ստեղծվել և սպասարկվելու է Zangi ընկերության կողմից ամբողջովին անհատույց սկզբունքներով։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան