«Մանչեսթեր Սիթին» ՉԼ-ի գավաթը նվաճած 10-րդ թիմն է, որը ոչ մի պարտություն չկրեց
Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճած 10-րդ թիմն է, որ գլխավոր եվրագավաթային մրցաշարի ամբողջ մրցաշրջանի ընթացքում ոչ մի պարտություն չկրեց։
Խմբային փուլում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը խաղացել է Դորտմունդի «Բորուսիայի» (2:1, 0:0), իսպանական «Սեւիլիայի» (4:0, 3:1), դանիական «Կոպենհագենի» (5:0, 0:0), փլեյ-օֆֆում՝ գերմանական «ՌԲ Լայպցիգի» (1:1, 7:0), Մյունխենի «Բավարիայի» (3:0, 1:1) եւ Մադրիդի «Ռեալի» (1:1, 4:0) հետ։
Եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 1:0 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին»։
Նախկինում Չեմպիոնների լիգայի մրցաշրջանն առանց պարտության են անցել երկուական անգամ «Միլանը», «Այաքսը», «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը», մեկական անգամ՝ «Բավարիան», «Բարսելոնան», «Ինտերը», «Մարսելն» ու «Ցրվենա Զվեզդան»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահ
Արևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. Շոյգու
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն, թե՞ ոչ