Ադրբեջանցի դասախոսի՝ Մխիթարյանի մարզաշապիկով լուսանկարը սկանդալի է վերածվել
Բաքվի բուհերից մեկի դասախոս Աղալար Քերիբովը Հենրիխ Մխիթարյանի երկրպագու է: Նրա՝ Մխիթարյանի մարզաշապիկով լուսանկարը տարածվել է համացանցում ադրբեջանական Haqqin.az կայքի պատրաստած նյութի շնորհիվ և դժոխքի վերածել Քերիբովի կյանքը: Այս մասին վերջինս գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով հրապարակման պատասխանատուին, փոխանցում է ArmSport.am-ը։
«Էյնուլլա Ֆաթուլաև, կայքում իմ մասին տարածված տեղեկատվության պատճառով վտանգ է սպառնում իմ կյանքին և առողջությանը ու կոլեկտիվ հոգեբանական բռնություն է գործադրվում իմ անձի նկատմամբ։
Որպես լրագրության ոլորտում աշխատած մարդ՝ ես հասկանում եմ, որ ամեն տեղեկություն չէ, որ կարող է տարածվել գլխավոր խմբագրի և կայքի աշխատակիցների ազատ վերահսկողության ներքո
Դա օրինական չէ, քանի որ տարածված տեղեկատվությունը ձեռք է բերվել անձնական իրավունքների և ազատությունների մի շարք խախտումներով»:
Քերիբովը պահանջել է «հետաքննել և մերժել կեղծ տեղեկատվությունը»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահ
Արևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. Շոյգու
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն, թե՞ ոչ