Սպալետին կհեռանա «Նապոլիից»
Իտալիայի նորընծա չեմպիոն «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետի կհեռանա պաշտոնից, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։ Պաշտոնական հայտարարությունը կլինի հունիսի 4-ին Իտալիայի առաջնության վերջին տուրի «Նապոլի» - «Սամպդորիա» հանդիպումից հետո։
Պաշտոնանկության պատճառը Սպալետիի եւ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի լարված հարաբերություններն են։
2021թ․ հուլիսին «Նապոլին» գլխավորած Սպալետիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Նախկինում նա գլխավորել է «Ինտերը», «Ռոման», «Զենիթը», «Ուդինեզեն», «Սապմդորիան» եւ «Էմպոլին»։