Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ի՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ) Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում Խավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանը Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգեր Ամերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների 2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի Գալյան Սևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինություն Ֆրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջ Համիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդ

Ի՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Տեսանյութեր

Վտանգավոր ուղերձներ՝ ապրիլի 24-ին․ նոր ճակատ է բացվում

Ապրիլի 24-ին տարբեր երկրներում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ․ լինում են ելույթներ, հայ համայնքի միջոցառումներին մասնակցում են այդ երկրների պաշտոնյաներ, կազմակերպվում են բողոքի երթեր, ակցիաներ, Ցեղասպանության ճանաչման պահանջ Թուրքիային ու այն երկրներին, որ չեն ճանաչել։ Միաժամանակ, շատ երկրների ղեկավարներ են հանդես գալիս ուղերձներով։ Կենտրոնական իրադարձությունը տեղի է ունենում այստեղ՝ Երևանում։ Մենք տարիներ շարունակ ապրիլի 24-ին շունչներս պահած սպասում էինք հատկապես որ Միացյալ Նահանգների ղեկավարները կկատարեն խոստումները և ապրիլքսանչորսյան ուղերձում կօգտագործեն ցեղասպանություն բառը։ Իհարկե, բոլորս էլ իմացել ենք, որ ԱՄՆ նախագահի այդ բառը արտաբերելը, այդ քաղաքական քայլը մեզ իրական հողի վրա բան չի տալու, բացի բարոյական բավարարվածությունից, բայց մշտապես համարվել է կարևոր հետագա ճանաչման գործում։ Նրանք ավանդաբար ասում էին մեծ ողբերգություն։ Բարաք Օբաման մի քայլ առաջ կատարեց՝ ասելով Մեծ Եղեռն, անգլերենով արտաբերեց հայերեն ձևակերպումը և միայն ԱՄՆ գործող նախագահը ասաց Ցեղասպանություն եզրույթը արդեն երկրորդ անգամ։ ԱՄՆ միակ նախագահը մինչ այս եղել էր Ռոնալդ Ռեյգանը, որը 1981 թվականին նախագահական Հռչակագրով հիշատակել էր Հայոց ցեղասպանությունը: Իսկ հիմա՞ ինչ է տեղի ունենում․ հիմա մենք՝ հայ ժողովուրդը, հասել ենք մի կետի, որ փոխանակ աշխարհից պահանջենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի իշխանություններից ենք պահանջում չուրանալ։ Հիմա շատ ավելի վատ վիճակում է պետական քաղաքականությունը, քան Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տաիներին, երբ Ցեղասպանության ճանաչումը չկար օրակարգում։ Հիմա ժխտում է հենց Հայաստանում։ Հայաստանի կառավարության պաշտոնական թվիթերյան էջը երեկ հաղորդագրություն է տեղադրում անգլերենով, ու կիրառում է «Մեծ Եղեռն» եզրույթը։

Կասկածներ կան, որ այս պահանջը եկել է Թուրքիայից։ Ամեն տարի ՀՀ պաշտոնական դեմքի ուղերձում լինում էր նաև պահանջ-կոչ Թուրքիային՝ առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Ցեղասպանությունը՝ որպես հետագա ցեղասպանությունները կանխելու առաջին քայլ։ Նիկոլ Փաշինյանի այս տարվա ուղերձում Թուրքիա բառը չկա։ Թուրքիայի մասին էլ ակնարկ կա հարաբերությունների կարգավորման՝ հույս ուենալով, որ այդ դեպքում կլինենք անվտանգ ու բարեկեցիկ։ Ավելին ասեմ, նախորդ տարիներին ապրիլի 24-ին ուղերձ էր հղում նաև Թուրքիայի ղեկավարը՝ ողբերգության մասին, այս տարի դա էլ չկար, որովհետև Նիկոլ Փաշինյանն արդեն ուղերձ էր հղել և խնդրանք՝ հարաբերություն կարգավորելու։ Սա էլ, ուրացաք։ Անկեղծ կասեմ, զարմանալու էլ չէ։

1998-2007թթ․ 14 երկիր և 4 միջազգային կառույց ճանաչել է Հայոց ցեղասպանությունը․ Քա՞նի երկիր է ճանաչել Նիկոլի օրոք։ 2008թ․ Թուրքիայի կառավարությունը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարը հռչակեց Թուրքիայի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություն։ Հիմա Թուրքայի համար դա այլևս առաջնահերթություն չէ, որովհետև Նա կարողացել է Հայաստանում ունենալ էնպիսի գործընկեր իշխանություն, որ սկի Հայաստանի համար այդ հարցը առաջնահերթություն չլինի։ Սա ոնց Ալիևին էր հարցնում Արցախի բանակցային պատմությունը, այնպես էլ Էրդողանին է երևի հարցրնում Ցեղասպանության ճանաչման թեմայի մասին։ Այնպես որ, խիստ տեղին է, որ Ցեղասպանության չուրացման պահանջը առաջին հերթին ուղղվի Հայաստանի իշխանությանը։

Գիտենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայմաններից մեկը Ղարաբաղի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելն է։ Այդ նախապայմանը Հայաստանի իշխանությունը կատարել է, օրերս էլ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ամբողջությամբ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մյուս նախապայմանը Հայոց ցեղասպանության ուրացումն է, չարծարծումը։ Ի՞նչ է ասում Նիկոլը․ ասում է՝ Հայաստանը կապ չունի Ցեղասպանության ճանաչման հետ, կապ ունի միայն Սփյուռքը, Սփյուռի հետ մենք ինչ կապ ուենք, ընդհակառակը, լիքը սփյուռքահայերի մուտքը մեր երկիր արգելել ենք, կառավարության պաշտոնական էջերում չենք գրում Ցեղասպանություն, Ծիծեռնակաբերդի լույսերը չենք վառում, դրոշը վառողներին դատապարտում ենք, Ցեղասպանության օրը Թուրքիա անունը չեմ տալիս, չկա որևէ երկիր, որտեղ ճանաչման աշխատանք տանեմ վերջին 5 տարիներին, է՞լ ինչ ես ուզում, է՞լ ինչ անեմ, որ ցույց տամ՝ ձեզնից մեկն եմ։ Հետո՞ հետո ինչ, որ ազգանունս վերջանում է յանով։ Խեղճ հարիֆը դեռ քա՞նի անգամ պետք է ապացուցի իր նվիրվածությունը թուրքական աշխարհին։

Մի քանի օր առաջ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ակնարկեց ևս մեկ նախապայմանի մասին․ դա իր բառերով՝ հայ ժողովրդի հայրենասիրության նախկին մոդելից հրաժարումն է։ Այսինքն՝ թուրքը իմ թշնամին չէ։ Ասում է՝ մենք հրաժարվել ենք հայրենասիրության մեր նախկին մոդելից, որի շնորհիվ Թուրքիան ընդառաջել է մեզ, բացել է Մարգարայի կամուրջը և մեր խնդրանքով՝ օգնություն ենք տարել Թուրքիա երկրաշարժի ժամանակ։ Փաշինյանի խոսքերից պարզ դարձավ, որ Թուրքիան ընդառաջել է մեզ սահմանը բացելով, մենք էլ դրա դիմաց հրաժարվել ենք հայրենասիրության մեր այսպես ասած՝ հնացած մոդելից։ Իսկ այդ մոդելը մեր հիշողությունն է, պահանջատիրությունն է, արժանապատվությունը։ Մինչ այս՝ Փաշինյանի ԱԽ քարտուղարն էր ասում, որ պետք է վերանայենք մեր մոտեցումը, թե Թուրքիան թշնամի է։

Իմ կարծիով՝ Թուրքիան Փաշինյանին անգամ կարող է պարտադրել հարաբերությունների կարգավորում և՝ իր ուզած ձևով, որովհետև Հայաստանը թուրքականով ողողելը ուղղակի Թուրքիայի երազանք-նպատակ է։ Սրանք էլ սիրով անում են, իբր վախենում են Թուրքիային կամ Ադրբեջանին մերժելը մեզ համար սահմանային կորուստ արժենա։ Ասածներն ինչ է՝ Էրդողանին մերժեմ, Ալիևին մերժեմ, վաղը էլի դիրքեր գրավեն․ բայց իմ կարծիքով դա նրանք հաճույքով են անում, սրտով են անում, որովհետև ի սկզբանե են այդպիսին, ուղն ու ծուծով։ Քա՞նի ՔՊ-ական պաշտոնյայի անուն տամ, որ թուրքերին վաղուց ներել են, ադրբեջանցիների հետ էլ պրոբլեմ չունեն, անգամ այսքանից հետո։

Հարաբերությունների կարգավորում, իհարկե, պետք է բոլոր երկրների հետ․ բայց նայած թե ինչպես ես դա անում և ով է անում. Հայաստանի պարագայում դա կապիտուլյացիայի պես բան է։ Կարող էր չէ՞ գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների, բայց չմոռանալ անցյալը․ սա ասում է՝ հրաժարվենք անցյալի մոտեցումներից, ոչինչ էլ չենք պահանջում, չե՞ք ընդունում, որ միլիոնավոր հայեր են սպանել ձեր նախորդները, մի ընդունեք։ Սրանք անգամ մոռացել են 2,5 տարի առաջվա բայրաքթարերը։ Թուրքը չի մոռացել։ Մեր փրկարարները դիակ էին հանում փլատակներից էն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահը հայտարարում էր՝ «մեր ադրբեջանցի եղբայրները մեզ օգնում են, ինչպես մենք էինք օգնում Ղարաբաղի պատերազմի ժամանակ»։ Էս ա իրականությունը։ Մինչև հիմա Թուրքիան քաջալերում է Լաչինի միջանցքի, հիմա նաև կամրջի փակումը, այսինքն մեր՝ հայերիս բլոկադան Արցախում։ Ուշադրություն դարձրեք՝ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հերթական ժեստն է անում Ադրբեջանին, Ղարաբաղը մի ոտ ավել է ճանաչում Ադրբեջանի մաս, նրանք գնում են հերթական կոշտ քայլի, Թուրքիան էլ աջակցում է։ Հիմա Ադրբեջանն ասում է՝ խաղաղության պայմանագրի հետ ի՞նչ կապ ունի Ղարաբաղը։ Դու այն ճանաչել ես Ադրբեջանի տարածք, հիմա արդեն սակարկությունները Հայաստանի տարածքների մասով են։

Կարճ ասած՝ մենք գործ ունենք արյան վաճառականների հետ։ Սրանք վաճառքի դրեցին 5 հազար տղերքի արյունը․ իսկ հիմա, Թուրքիայի հետ բանակցություններով, վաճառքի է հանել արդեն 1,5 մլն հայի ընդունման ու հատուցման հարցը։ Միայն հայրենիք, հող ու տարածք չէ, որ ծախում են, նաև հայ ժողովրդին՝ այդ տարածքների մեջ։ Ու դեռ մարդիկ կան, որ ասում են, խեղճ հարիֆն ինչ անի․․․ Ես էլ եմ ասում՝ էլ ի՞նչ անի, որ հասկանաք ինչ է կատարվում։

yerevan.today