Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Սպորտ

Յանա Եգորյան. Շատ տպավորված եմ Երեւանով, Հայաստանով եւ ափսոսում եմ, որ ընդամենը 2 օրով էի այդտեղ (լուսանկարներ)

Թվում էր՝ զրուցելու ընդհանուր որեւէ թեմա չենք ունենալու, բայց առաջին իսկ րոպեներից ես ինձ շատ լավ զգացի իմ ընտանիքում, եւ այնպիսի տպավորություն էր, որ դա ոչ թե 17 տարվա դադարից հետո հանդիպում էր, այլ ասես՝ ամեն շաբաթ հյուր եմ գնում, եւ դա հերթական այցելությունս էր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի առաջատար Յանա Եգորյանը, ով օրերս Երեւանում հանդիպել էր հոր հետ՝ 17 տարվա դադարից հետո: Յանան մինչեւ 6 տարեկան ապրել է Երեւանում, հետո մոր հետ տեղափոխվել Ռուսաստան:

Երեւանում են ապրում նրա հայրը եւ տատը: Յանան Ալբերտ Մկրտչյանի «Խոշոր շահում» (1981) ֆիլմի հերոս Մամիկոնի դերակատար Հենրիկ Ալավերդյանի թոռնուհին է։

Յանա Եգորյանը չցանկացավ հանրայնացնել իր այցը Հայաստան, բայց Ինստագրամում մի քանի լուսանկարներով կիսվեց:

Յանա, ինչպե՞ս անցան հայաստանյան օրերը: Ի՞նչ տպավորություններով հեռացաք Երեւանից:

Ինձ շատ դուր եկան այդ մի քանի օրերը Հայաստանում: Երեւանը շատ գեղեցիկ քաղաք է եւ չէի սպասում այդքան ջերմ ու արեւոտ քաղաք տեսնել, քանի որ իրականում ոչինչ չէի հիշում իմ մանկության Երեւանից:

Շատ տպավորված եմ Երեւանով, Հայաստանով եւ ափսոսում եմ, որ ես ընդամենը 2 օրով էի այդտեղ:

Ինչպե՞ս միտք առաջացավ ժամանել Երեւան, այն էլ՝ 2 օրով:

Ես Երեւան էի ժամանել գործով, ունեի նկարահանումներ: Օգտվելով առիթից՝ որոշեցի անպայման հանդիպել նաեւ ընտանիքիս անդամների հետ, քանի որ միշտ շատ ուզում էի գալ, բայց չէր ստացվում:

 

Ինչպե՞ս անցավ Ձեր հանդիպումն ընտանիքի հետ:

Այդ հանդիպումը դուրս էր իմ պատկերացրած հանդիպումից: Ամեն ինչ այնպես չէր, ինչպես ես կարծում էի եւ սպասում: Եթե անկեղծ՝ մտածում էի, որ շատ սառը մթնոլորտում է անցնելու: Ինձ թվում էր, որ նրանց հետ խոսելու որեւէ ընդհանուր թեմա չեմ ունենալու, բոլորս լինելու ենք քաշված: Բայց ամեն ինչ այլ ստացվեց: Շատ ջերմ, բարի, սիրով լի մթնոլորտ էր:

Ինչպե՞ս անցավ Ձեր հայրիկի հետ հանդիպումը: Ի՞նչ փոխեց այդ հանդիպումը ձեր հարաբերություններում:

Ես ցանկանում էի անակնկալ անել հայրիկիս, բայց նա արդեն տեղեկացել էր իմ ժամանման մասին եւ իմ անակնկալը չստացվեց: Նրան արդեն հայտնել էին:

Ինչ վերաբերում է մեր հարաբերություններում փոփոխություններին, մինչ այս հանդիպումն էլ մենք ունեինք շատ ջերմ հարաբերություններ եւ դրանցում առանձնահատուկ ոչինչ չփոխվեց: Ամեն ինչ մնացել է նույնը՝ ջերմ:

Բայց այս հանդիպումից հետո ես մտերմացա իմ եղբայրների հետ: Ես այժմ ունեմ 3 ուժեղ եղբայրներ, մենք սկսել ենք շատ ջերմ շփում, ամենօրյա զանգեր միմյանց: Երեւանից եւս մեկ դրական բան՝ իմ եղբայրների հետ մտերմությունն էր: Ես անչափ ուրախ եմ նրանց հետ ծանոթանալու, մտերմանալու համար, քանի որ այդ 2 օրերի ընթացքում ես հասցրեցի նրանց սիրել: Մասնավորապես կրտսեր եղբայրս ինձ շատ նման է՝ թե արտաքնապես, թե բնավորությամբ, կարծես ես լինեմ՝ տղայի կերպարով (ծիծաղում է): Մոկսվա վերադառնալուն պես մենք անդադար կապի մեջ ենք եւ զրուցում ենք ամեն օր:

 

Յանա, Դուք Ձեր հայրիկին հանդիպեցիք երկար տարիներ անց: Ինչո՞ւ այսքան երկար ժամանակ անցավ մինչ Ձեր հանդիպումը, ինչո՞ւ միայն 17 տարի անց որոշեցիք հանդիպել:

Սա հատուկ որոշված եւ նախատեսված հանդիպում չէր: Եթե չլինեին նկարահանումները Երեւանում, վստահ այս հանդիպումը նորից կհետաձգվեր: Ցանկությունը միշտ եղել է, բայց ժամանակը երբեք չի բավարարել, ինձ մոտ շատ ծանր գրաֆիկ է: Մայրս ինձ հետ ապրում է Մոսկվայում, մի քանի փողոց այն կողմ. նրան հանդիպելու ժամանակ երբեմն չի լինում, էլ ինչ խոսք Երեւանի մասին:

Այդ 2 օրերի ընթացքում հնարավորություն ունեցա՞ք շրջել Հայաստանում:

Մենք եղանք Գառնիում, Գեղարդում, այցելեցինք նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, շրջեցինք Երեւանում: Շատ սիրեցի Երեւանը եւ, կարծում եմ, առաջին իսկ հնարավորության դեպքում դարձյալ կայցելեմ:

Իսկ զբոսնելիս Ձեզ ճանաչողներ եղա՞ն, հայերը նկատեցի՞ն, որ Երեւանում զբոսնում է կրկնակի Օլիմպիական չեմպիոնը:

Ոչ (ծիծաղում է): Ինձ չճանաչեցին: Չգիտեմ՝ մարդիկ ինձ ճանաչեցին, թե ոչ, բայց այնպես, որ՝ օ՜..., «wow», Յանա Եգորյանը, այդպիսի արձագանքներ չեղան: Անհամեստություն չթվա, բայց երեւանյան փողոցներում ես մարդկանց ուշադրությունը գրավեցի, սակայն կարծում եմ, զուտ արտաքինիս պատճառով (ծիծաղում է): Իսկ, օրինակ, օդանավակայանում ինձ շատ ճանաչողներ եղան որպես օլիմպիական չեմպիոնի:

 

Ի՞նչը Ձեզ դուր եկավ Հայաստանում:

Տատիկս իմ գալու կապակցությամբ պատրաստել էր բոլոր հնարավոր հայկական ուտեստները: Ինձ ամեն ինչ շատ դուր եկավ, ամեն ինչից փորձեցի եւ սիրեցի: Բայց մի յուրահատուկ աղցան կար տատիկիս պատրաստածներից՝ շպրոտով աղցանը: Ես չգիտեի, որ շպռոտից աղցան կարելի է պատրաստել: Հայրիկիս կինն էլ մեզ համար թխել էր շատ մեծ տորթ, որն ուղղակի հիասքանչ համ ուներ:

Իսկ ի՞նչ չհավանեցիք Հայաստանում, Երեւանում:

Ինձ ամեն ինչ դուր եկավ Հայաստանում, Երեւանում՝ մարդիկ, ջերմությունը: Չկա մի բան, որ ասեմ՝ ինձ դուր չեկավ: Չկա մի բան, որ կուզենայի փոխել Հայաստանում, հայերի մեջ, Երեւանում (ծիծաղում է): Բայց մի բան թերեւս կնշեմ, թե ինչ կուզեի փոխել. իմ մոսկովյան ընկերները, երբ իմացան, որ ես գալիս եմ Երեւան, ինձնից խնդրեցին հայկական կոնյակ: Օդանավակայանում իմացա, որ միայն 3 լիտր կարող եմ ինձ հետ տանել, իսկ իմ ընկերներն ու հարազատները մնացին առանց կոնյակի: Ես ինքս առհասարակ կոնյակ չեմ խմում, չեմ սիրում, բայց տանն ունեմ:

 NEWS.am SPORT