Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովը Հանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետ Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազ Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասին Սուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում 2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Սիմոնյան Երբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատել ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն Գրիգորյան ՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցը Ավելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասին

Լիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոՀայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն ենԿապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծՄիսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկԹրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն

ՀՀ-ի և Արցախի քարտեզը ձեւափոխվել է հօգուտ Ադրբեջանի, ու Դուք խոսում եք հայրենասիրությունի՞ց. Դասե՞ր եք տալիս. Թովմասյան

Քննարկում ենք ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած երկրի կառավարության բյուջեի կատաման արդյունքների մասին զեկույցը. Ես ստիպված եմ թվարկել մի շարք իրողություններ, որոնք իմատազրկում են ընդհանրապես ժողովրդավարություն բառը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Ստորեւ ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ. «Ես էլ պիտի ԱՄՆ պետդեպի զեկույցին անդրադառնամ որոշ արձանագրումներով: Այն, որ Հայաստանում խոշտանգումներ անվտանգության ուժերի կողմից եղել են, դա փաստ է, նշանակալի խնդիրներ դատական անկախության հետ, որոնք զուգակցվում են կամայական եւ ընտրովի կալանավորումներով, կամայական կամ ապօրինի միջամտությունները անձնական կյանքին, լուրջ ֆիզիկական ոտնձգություններ, ինչպես նաեւ ազատ խոսքի եւ մամուլի սահմանափակումներ: Զեկույցի մյուս պարբերությունում կրդում ենք՝ պայմանները որոշ ՔԿՀ-ներում ծանր են բնութագրվում եւ վատ սանիտրահիգիենիկ վիճակով, ոչ համարժեք բուժսպասարկմամբ եւ րեական ենթամշակույթի աստիճանակարգերի օղակների գերիշխող դիրքով: Այստեղ պետք է հիշեցնեմ, որ Կրթության փոխնախարարը 2021-ի սեպտեմբերին նախարարության անունից շնորհկալագիր հայտնեց այդ ենթամշակույթի կրող մի քանի քրեական գործերով անցնող Արտյոմ Հարությունովին:

Freedom house միջազգային հեղինակավոր կազմակերպությանը ցիտել եմ եւ ցիտելու եմ այն մասին, որ մայիսին Google-ի սպառնալիքների վերլուծության խումբը Հայաստանը կապել է Հյուսիսային Մակեդոնիայի ընկերություններից մեկին հետ, որ ստեղծել են լրտեսական սարքեր եւ օգտագործել դրանք: Եվ դրանք օգտագործվել են թիրախավորելու լրագրողներին, այլախոհներին, մարդու իրավունքների գծով ակտիվիստներին, մի քանի երկրներում այդ թվում Հայաստանում:

2021-ի դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխանությունները սկսել են հետապնդել ՏԻՄ ընդդիմության հետ կապված ընտրված մի քանի ներկայացուցիչներին, այդ թվում տարբեր քաղաքների ավագանու անդամներին:

Իմ կողմից հավելեմ, որ այո, Հայաստանում կա քաղբանտարկյալ ի դեմս Մամիկոն Ասլանյանի, որի միակ հանցանքն այն է, որ ընտրվել է Վանաձորի քաղաքապետ եւ հրաժարվում է համագործակցել իշխանությունների հետ: Մնացած հիմնավորումները պարզապես պատճառաբանություններ են:

Freedom House-ը շարունակում է՝ միջզգային դիտորդներն արձանագրել են ընտրախախտումներ՝ ներառյալ ձայներ գնելու առանձին միջադեպեր եւ վարչական ռեսուրսի չարաշահում:

Դարձյալ իմ կողմից պետք է հավելեմ, որ ընտրական իրավունքի հավասարության իրավունքի խախտում է խախտվում նաեւ հիմա, աշնանը կայանլիք Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ: ՔՊ-ի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանն անթաքույց քարոզարշավ է անում, խոստումներ տալիս ընտրողներին: Կարճ ասած, անհավասր մրցակցային մրցակցային պայմաններ է հաստատել բոլոր թեկնածուների համար: Իսկ նրա կուսակից Վահագն Հովակիմյանը լուռ է, ԿԸՀ նախագահ, թերեւս դրա համար ընտրվեց:

Ընտրական գործընթացների թափանցիկությունից խոսող ՔՊ-ն իր կուսակցության վարչության ընտրությունները կեղծեց, բարձրացված աղմուկից հետո վարչության կազմը փոխվեց: Ու դուք խոսում եք բարոյականություն՞ց, արժեքների՞ց, սկզբունքների՞ց: Դուք վաղուց դավաճանել եք դրանք:

Շարունակելով Freedom House-ից մեջբերումներըհայտնեմ՝ 2021-ին իշխանությունները ԶԼՄ-ների ազատության մի քանի նոր սահմանփակումներ են մտցրել, այդ թվում ԱԺ-ում, ինչպես նաեւ Սյունիքի մարզի որոշ հատվածներում լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակելով: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է, որ 15 լրագրողների ֆիզիկական բռնության են ենթարկվել 2022-ի հունվարցի սեպտեմբեր ընկած հատվածում: 2021-ին խորհրդարանի սահմանած կարգավորմամբ թույլ է տրվել կառավարությանը նշանակել երկրի երեք առաջատար բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունը, ինչը թույլ է տալիս իշխանություններին ավելի մեծ վերահսկողություն իրականացնել համալսարանների նկատմամբ: Վերջինը թերեւս ոստիկանների ուղեկցությամբ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ներկայացումն էր:

Freedom House-ն արձանագրել է նաեւ՝ 2022 թվականի սեպտեմբերին զոհված զինվորների հարազատները խաղաղ բողոքի ակցիա էին կազմակերպել Անկախության օրվա առթիվ կառավարության կազմակերպած միջոցառումների ժամանակ: Ոստիկանությունը բռնի ձերբակալել է առնվազն 37 քաղաքացու, իսկ մյուսները վիրավորվել են: Իմ կողմից հավելեմ, որ մինչ օրս ոչ մի ոստիկան չի պատժվել, պատժվում են որդեկորույս ծնողները:

Ձեր կողմից ստորագրված տարաբնույթ փաստաթղթերի արդյունքում պատերազմից հետո Հայաստանի եւ Արցախի քարտեզը ձեւափոխվել է հօգուտ Ադրբեջանի, ու Դուք խոսում եք հայրենասիրությունի՞ց, դասե՞ր եք տալիս ամբիոնից։ Ձեր հրամանով են զորքերը հետ քաշվել, ու խաղաղություն չեք բերել դրանով։

Առաջնագիծ դարձած իմ ծննդավայր Վարդենիսի շրջանում 5 օր է՝ կրակոցներ են, Սոթքի հանքավայրի մոտ 800 աշխատակիցներ արդեն 6 օր է՝ չեն գնում աշխատանքի, նրանց հարկադիր պարապուրդի է ուղարկել հանքի տնօրինությունը, որովհետեւ չկա անվտանգության տարրական նորմերի պահպանման նույնիսկ ձեւական միջոցներ: Ստացվում է, որ դուք չեք կարողանում իմ հայրենակիցների անվտանգությունն ապահովել։ Ու դուք խոսում եք բարոյականությունի՞ց։

Դուք ձախողել եք ամեն ինչ ու ամենուր։

Եկել խոսում եք ձեւական ու վերացական ձեռքբերումներից: Ավելի կոնկրետ ասեք․անցնող տարիներին ձեռքբերումներ ունեն մեծամասամբ իշխանության մեջ գտնվողները, Ձեր թիմակիցները։

Իրականությունից կտրված ելույթներն արդեն չեն համոզում մեզ․Ձեր ստելու ժամկետը սպառել եք։

Ձեր խմբակցության քարտուղարն ուղիղ եթերում սպառնում է քաղաքացու մարմնամասեր կտրել, խոչընդոտում է մարդու իրավունքների հանձնաժողովի բնականոն գործունեությունը ու ոչ մի պատիժ: Դուք էլ որպես քաղաքական առաջնորդ որեւէ դատապարտող հայտարարություն չեք արել: Սրա համա՞ր էիք ամբիոններից արդարություն գոչում:

ԱԺ նախագահը թքում է քաղքացու վրա ու դուք կարծիք չեք հայտնում, չեք դատապարտում Բարոյականությունից եք խոսո՞ւմ: Ձեր խմբակցության մեկ այլ պատգամավոր հայհոյում է քաղաքացուն ու դուք էլի չեք դատապարտում: Ընդհակռակը, թիրախավորում եք այլոց, առավելեւս կանանց:

Ի դեպ չեմ բացառում, որ իմ այս ելույթից հետո էլ իմ նկատմամբ թիրախավորումներն էլ ավելի թափ ստանան դարձյալ ամենաբարձր մակարդակով, բայց ինձ ոչ ոք ու ոչինչ երբեք չի կարող հետ կանգնեցնելիմ հայրենիքի եւ իմ հայրենիքի համար պայքարելու անխախտ նպատակներից ու իրավունքներից:

Անթուլատրելի է այլեւս հանդուրժել խոսքերը, որոնք հնչում են ԱԺ ամբիոնից՝ Արցախը փաստացի ճանաչելով Ադրբեջանի կազմում։ 120 հազար արցախահայերին միայնակ թողնելն ամենամեծ անբարոյականությունն է և անխղճությունը։ Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, միայն վերջին 4 ամիսների ընթացքում 650-ից ավելի գրություններ եմ ուղարկել միջազգային իմ գործընկերներին՝ ահազանգելով Արցախում առկա հումանիտար իրավիճակի մասին։

Արդեն նշեցի, որ իմ հայրենիքում կրակոցներ են ու դուք ոչինչ չեք ասել, ոչինչ չեք արել մարդու կյանքի իրավունքի խոչընդոտելու այս կարեւորագույն երեւույթի վերաբերյալ: Ու ես չեմ կարող առանց էմոցիաների քննարկել բյուջեի կատարողական, ասես ոչինչ չի եղել: Չէ, չի ստացվելու: Ստի, կեղծիքի, անարդարության իմպերիա եք կառուցել, խաբել եք բոլորին, խաբել եք նաեւ ինձ: Ձեր հնչեցրած խոստումների առյուծի բաժինը կյանքի չեք կոչել, ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս:

Այս բոլոր արձանագրումներից հետո ես իրականացնում եմ քաղաքական ակցիա եւ, ի նշան բողոքի, չեմ իջնելու ամբիոնից, եւ թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես։

Սիրելի՛ գործընկերներ, եթե համաձայն եք իմ դիտարկումների հետ, կարող եք միանալ իմ ակցիային։ Ես չեմ կարող հանդուրժել սուտը, կեղծիքը, բանսարկությունը, մարդկանց անվանարկումն այս բարձր ամբիոնից․բավակա՛ն է։

Սթափվե՛ք, հասկացե՛ք, թե ինչ եք անում, գիտակցե՛ք Ձեր պատասխանատվության չափաբաժինը։